Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հղիության արհեստական ընդհատումը մինչև 9 շաբաթական կիրականացվի վիրահատական կամ դեղորայքային ճանապարհով

Հղիության արհեստական ընդհատումը մինչև 9 շաբաթական կիրականացվի վիրահատական կամ դեղորայքային ճանապարհով

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները հաստատելու մասին» որոշման նախագիծը, որի ընդունումը բխում է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի պահանջներից և այդ ոլորտում առկա միջազգային նոր մոտեցումների կիրառման անհրաժեշտությունից:

 

«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ ինչպես նաև միջազգային ժամանակակից չափանիշներին ազգային գործելակարգերը համապատասխանացնելու նպատակով գործադիրը գտնում է, որ անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ և լրացում իր որոշման մեջ:

 

Ներկայացված նախագծով սահմանվում է հղիության արհեստական ընդհատումը որպես բժշկական միջամտություն և ամրագրվում են դրա տարատեսակները` վիրաբուժական և դեղորայքային` «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ 10-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, միաժամանակ հստակեցվում են հղիության արհեստական ընդհատումների բժշկական գործելակարգերը` Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից առաջարկվող չափանիշներին համահունչ: Միաժամանակ որոշման ընդունման արդյունքում առկա բժշկական գործելակարգում կհստակեցվեն հղիության արհեստական ընդհատման տարատեսակները և դրանց իրականացման ընթացակարգերը:

 

Ըստ նախագծի` հղիության արհեստական ընդհատումը մինչև 9 շաբաթական հղիության դեպքում կիրականցվի վիրահատական կամ դեղորայքային ճանապարհով, իսկ 9-12 շաբաթական հղիության դեպքում՝ միայն վիրահատական ճանապարհով:

 

Մինչև 22 շաբաթական ժամկետը բժշկական և սոցիալական ցուցումներով հղիության արհեստական ընդհատումը իրականացվում է բժշկական հաստատությունում մշտապես գործող մասնագիտական հանձնաժողովի որոշման հիման վրա` կնոջ համաձայնությամբ:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ