Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Մինչև 18 տարեկան ամուսնությունն ու հղիությունը վտանգավոր է կանանց համար. սեքսոպաթոլոգ

Մինչև 18 տարեկան ամուսնությունն ու հղիությունը վտանգավոր է կանանց համար. սեքսոպաթոլոգ

Մինչև 18 տարեկան ամուսնությունն ու հղիությունը վտանգավոր է կանանց համար: Նման կարծիք «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

 

«Այն, որ կառավարությունը կանանց ամուսնության տարիքը հավասարեցրել է տղամարդկանց ամուսնության տարիքին, անհանգստության պատճառ չի կարող դառնալ: Տեղի է ունեցել ընդամենը տարիքի հավասարեցում: Հիմնական նպատակը այն էր, որ շրջանավարտը խնդիր չունենա ամուսնության հետ, քանի որ աղջիկները 17 տարեկանում դեռևս դպրոցական են, ինչը, բնականաբար, նպատակահարմար չի դարձնում ամուսնությունը: Բացի այդ, խնդիրը ոչ այնքան տարիքն է, որքան հոգեբանական եւ ֆիզիոլոգիական հասունությունը: Ընտանիքը միայն սեռական կյանքով չի սահմանափակվում: Կարևոր է հաշվի առնել հոգեբանական հասունությունը. որքանով է տվյալ անձը հոգեբանորեն պատրաստ ընտանիք կազմել, քանզի ընտանիքը շատ բարդ և պատասխանատու մեխանիզմ է: Քիչ չեն դեպքերը, երբ 40 տարեկան անձինք ունենում են 18 տարեկանի մտածելակերպ, և հակառակը՝ 18 տարեկաններ, ովքեր բավականին զարգացած ու հասունացած անձինք են: Մարդու ճիշտ զարգացման վրա մեծ ազդեցություն ունի ընտանիքը, սեռական ճիշտ դաստիարակությունը, միջավայրը»,– ասաց սեքսոպաթոլոգը:

 

Վրեժ Շահրամանյանն անդրադարձավ նաև վաղ ամուսնության դեպքում առաջացած խնդիրներին։ «Բժշկական տեսանկյունից էական տարբերություն կա 17 և 18 տարեկանների միջև: Մինչև 18 տարեկանը առջիկը դեռևս սեռահասուն չի համարվում, իսկ 18 տարեկան աղջիկն արդեն սեռահասուն է: Ֆիզիոլոգիական առումով աղջիկները լիովին հասունանում են 17 տարեկանից հետո: Աղջիկների ոսկրային կոնքի ձևավորումը ավարտվում է 18-20 տարեկանում, ուստի մինչև 18 տարեկան ամուսնությունն ու այդ տարիքում հղիությունը միանգամայն վտանգավոր է կանանց համար, բացի այդ, վերարտադրողական նպաստավոր տարիքը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, համարում են 20-35 տարեկանը: Հետևաբար, պետք է հիմք նախապատրաստել, որ պատանիները և երիտասարդները լիովին պատրաստ լինեն այդ շեմը հատելու, քանի որ մասնագիտական փորձը վկայում է, որ վաղ ամուսնությունների դեպքում առաջանում են լուրջ խնդիրներ՝ կապված միմյանց հարմարվելուն, ընդհանուր հոգեբանական լեզու գտնելուն, սեռապես իրար համապատասխան լինելուն»,- եզրափակեց Վ. Շահրամանյանը: 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ