Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Քաղցկեղից բուժման լավագույն միջոցը կանխարգելումն է. մինչ այժմ հայ-ամերիկյան առողջության կենտրոնը փրկել է ավելի քան 3800 կնոջ կյանք

Քաղցկեղից բուժման լավագույն միջոցը կանխարգելումն է. մինչ այժմ հայ-ամերիկյան առողջության կենտրոնը փրկել է ավելի քան 3800 կնոջ կյանք

«Հարյուր գրամ կարմիր գինի, դառը շոկոլադ, սխտոր, սոխ և լոլիկ ձեր սննդացանկում. Քաղցկեղից խուսափելու լավագույն բանաձևն է»,- ասում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

 

Հոկտեմբերի 29-ին Նոյյան Տապան լրատվական կենտրոնում կայացած մամլո ասուլիսում տիկին Հակոբյանը ներկայացրեց կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ վերջին վիճակագրական տվյալները՝ հիմնվելով իրենց հաստատության փորձի վրա: Ըստ այդմ՝ վերջին տարիներին նկատվել է հիվանդության երիտասարդացում ամբողջ աշխարհում: Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում ունեցել  են 0-29 տարեկան 62 հիվանդ: Հայաստանում  ամեն օր այս կենտրոն է դիմում 120 մարդ: Ըստ տիկին Հակոբյանի ՝ այս թիվը խոսում է այն մասին, որ հասարակությունը հիմա բավականին իրազեկ է:

 

Իր գոյության 12 տարիների ընթացքում բժշկական կենտրոնը փրկել է ավելի քան 3800 կնոջ կյանք: Խ.Հակոբյանի պնդմամբ. քաղցկեղը բուժելի է, եթե հիվանդը դիմում է հիվանդության սկզբնական փուլերում, երբ «ուռուցքը բրնձի հատիկի չափ է»:

 

Ամերիկյան դեսպանատան ֆինանսավորմամբ գործող մասնավոր հայ-ամերիկյան առողջության կենտրոնը զինված է նորագույն սարքավորումներով: Թվային մամոգրաֆները, որ  ոլորտի վերջին նորամուծությունն են, այս կենտրոնում արդեն կիրառվում են:

 

Մարզերում հիվանդության ցուցանիշները, ըստ տիկին Հակոբյանի, մտահոգաղ են. ըստ նրա, վիճակագրությունը տխուր է հատկապես գյուղերում, որտեղ կանայք ծանր ֆիզիկական աշխատանքի ու մշտական սթրեսների մեջ են: Խ.Հակոբյանի խոսքերով, կենտրոնի բժիշկները համապատասխան սարքավորումներով ամիսը 4 անգամ լինում են մարզերում և կատարում անվճար հետազոտություններ:

 

Կենտրոնի տնօրենի փոխանցմամբ, իրենց կողմից մատուցվող մամոգրաֆիկ ծառայությունները մատչելի են.  սովորական մամոգրաֆով հետազոտությունն արժե 11 հազար դրամ, իսկ թվային մամոգրաֆով հետազոտությունը՝ 15 հազար դրամ:

 

Տիկին Հակոբյանը «թյուր կարծիք և չհիմնավորված տեսակետ» անվանեց պնդումները, որ մամոգրաֆները վտանգավոր են և կարող են մեծացնել քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Նրա խոսքերով՝ մամոգրաֆը կնոջ կրծագեղձը սեղմում է ընդամենը մի քանի վայրկյան և լիովին անվտանգ է:

 

Չծխել, չխմել և զբաղվել սպորտով. խորհուրդ է տալիս կենտրոնի տնօրենը և նշում, որ առողջ ապրելակերպով մարդիկ իրենց կամքից անկախ պայքարում են հիվանդության դեմ: Սեփական ընտանիքի օրինակը բերելով՝ տիկին Հակոբյանը կոչ է անում ճիշտ սնվել, ուշադիր լինել օգտագործվող սննդի նկատմամբ և հաճախակի հետազոտվել, քանի որ քաղցկեղից բուժման լավագույն միջոցը կանխարգելումն է:

Սկզբնաղբյուր. http://www.aravot.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ