Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կոմպակտ «շրթներկ» թեստը` հղիանալու լավագույն ժամանակը ճշտելու միջոց

Կոմպակտ «շրթներկ» թեստը`  հղիանալու լավագույն ժամանակը ճշտելու միջոց

 

Մեծ Բրիտանիայում վաճառքում են հայտնվել Maybe Baby կոմպակտ հավաքածուներ, որոնք թույլ են տալիս, ըստ թքի, անձամբ որոշել ձվազատման ժամանակը: Այս մասին գրում է The Daily Mail-ը: Սովորաբար դա արվում է մեզի միջոցով՝ պարզելու լյութեինիզացնող հորմոնի պարունակության բարձրացումը: Դա տեղի է ունենում ձվազատումից 1-2 օր առաջ:

 

40 ֆունտ արժեցող «հեղափոխական» արտադրանքը արտաքուստ նման է շրթներկի: Այն, ըստ թքի, չափում է կնոջ աղի և էստրոգենի ցուցանիշները և հնարավորություն ընձեռում` իմանալու, թե երբ է բեղմնավորվելու առավել լավ ժամանակը: Ճշգրտութունը 98 տոկոս է:

 

Թեստը ստեղծվել է շնորհիվ Թուրինի համալսարանի աշխատանքի: Իտալացի մասնագետները պարզել են, որ չորացած թքի վրա առկա են էստրոգենի հետքեր, սակայն թեստը կարող է դրանք ի հայտ բերել 10-15 րոպեում:

 

Բավական է լիզել ապակին, այնուհետև սեղմել կոճակ: Վառվող լույսի ներքո կերևա հորմոնի բարձր պարունակության և մոտալուտ ձվազատման մասին վկայող բնորոշ պատկերը:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ