Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Բրիտանացի հոգեբանները կազմել են կնոջ համար կատարյալ օրվա գրաֆիկը

Բրիտանացի հոգեբանները կազմել են կնոջ համար կատարյալ օրվա գրաֆիկը

 

Բրիտանացի հոգեբանները բավական ուշագրավ մի հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում կարողացել են կազմել միջին վիճակագրական կնոջ համար կատարյալ օրվա գրաֆիկը, հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով Journal of Economic Psychology ամսագրին։

 

Հարցմանը մասնակցել է  900-ից ավելի աշխատող կին, որոնց մեծամասնությունը խոստովանել է, որ չի սիրում աշխատել և օգտվել հասարակական տրանսպորտից։ Նրանք նշել են, որ երջանիկ են զգում, երբ գտնվում են իրենց սիրելի մարդկանց և ընկերների շրջապատում։

 

Ստորև ներկայացնում ենք կնոջ համար իդեալական օրվա գրաֆիկը.

Ռոմանտիկ հարաբերություններ - 106 րոպե

Շփում ընկերների հետ - 82 րոպե

Աշխատանքից հետո հանգիստ - 78 րոպե

Աղոթք կամ մեդիտացիա - 73 րոպե

Սնվել - 5 րոպե

Հեռուսատացույց դիտել - 68 րոպե

Գնումներ անել - 56 րոպե

Ուտելիք պատրաստել - 50 րոպե

Հեռախոսով զրուցել - 57 րոպե

Համացանցում «դեգերել», էլեկտրոնային փոստը ստուգել - 48 րոպե

Տան մաքրությամբ զբաղվել - 47 րոպե

Ցերեկվա ընթացքում քնել - 46 րոպե

Երեխաներին խնամել – 46 րոպե

 

Այս հետազոտության արդյունքներին է անդրադարձել նաև բրիտանական The Sun տաբլոիդը՝ նշելով, որ իդեալական օրվա հարցում տղամարդկանց և կանանց պատկերացումներն ընդհանրապես չեն համընկնում։ Ի տարբերություն իգական սեռի, տղամարդիկ նախընտրում են 2 րոպե տրամադրել ռոմանտիկ հարաբերություններին, 30 վայրկյան՝ լոգանք ընդունելուն, 4 ժամ՝ հեռուստացույց դիտելուն, 5 ժամ՝ գարեջրատանը նստելուն և 8 ժամ՝ համացանցում աղջիկներին ուսումնասիրելուն։

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ