Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կանանց համար համբույրներն ավելի կարևոր են, քան ինտիմ մերձեցումը

Կանանց համար համբույրներն ավելի կարևոր են, քան ինտիմ մերձեցումը

 

Գիտնականների կողմից իրականացված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար առաջին համբույրն ավելի մեծ նշանակություն ունի և ավելի երկար է մնում հիշողության մեջ, քան առաջին սեռական փորձը: 

 

Վերջերս իրականացված հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների 99 %–ն այդ իրադարձությունն ավելի վառ է հիշում, քան կուսության կորուստը: Բացի այդ, շատ կանայք կարողացել են պատմել, թե ինչպես է տեղի ունեցել իրենց առաջին համբույրը, եթե նույնիսկ այն շատ վաղուց է եղել: 

 

Գիտնականների կարծիքով՝ համբուրվելու արվեստն այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Տարբեր սեռերի ներկայացուցիչներ տարբեր կերպ են վերաբերվում այս երևույթին: Կինը համաբույրի մեջ տեսնում է հարաբերությունների ողջ էությունը, իսկ տղամարդը դրանք օգտագործում է կնոջ մոտ սեռական ցանկություն առաջացնելու համար:

 

Իրականում՝ հաճախակի և երկար համբույրները կնոջ մոտ հորմոնալ փոփոխություններ են առաջացնում և նպաստում են զգացմունքային ամուր կապի ստեղծմանը։

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ