Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կանաչ թեյը բարերար ազդեցություն ունի կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում. հետազոտություն

Կանաչ թեյը բարերար ազդեցություն ունի կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում. հետազոտություն

 

Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ կանաչ թեյի մզվածքը (էկստրակտ)` պոլիֆենոն E-ն, խոչընդոտում է չարորակ ուռուցքների աճին, և դրա կանոնավոր կիրառումը կարող է արդյունավետ պրոֆիլակտիկա դառնալ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման դեմ պայքարում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

 

Նախքան այս եզրակացությանը հանգելը, մասնագետները 40 կանանց մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել։ Նրանց մի մասին տրվել է կանաչ թեյի մզվածքը, իսկ կանանց մյուս մասին՝ պարզապես դատարկահաբեր՝ պլացեբոներ (հաբ, ո­րը բու­ժական ազ­դե­ցու­թյուն չու­նի, այլ տրվում է հի­վան­դին հո­գեբա­նորեն հանգստացնելու համար)։

 

Վեց ամիսների ընթացքում կանանց շաբաթական 2 անգամ 400, 600 կամ 800 մգ պոլիֆենոն E և դատարկահաբեր են տրվել։ Այդ ողջ ժամանակահատվածում մասնագետները հետազոտության բոլոր մասնակիցներից արյան և մեզի անալիզներ են վերցրել։

 

Պարզվել է, որ կանաչ թեյի մզվածքը կանոնավոր կերպով ընդունած կանանց օրգանիզմում քաղցկեղածին բջիջների քանակը կտրուկ նվազել է ՝ ի տարբերություն նրանց, ովքեր պլացեբո են ընդունել։

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ