Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Սթրեսի դեպքում սուրճը լավ է անդրադառնում միայն կանանց վրա

Սթրեսի դեպքում սուրճը լավ է անդրադառնում միայն կանանց վրա

 

Սթրեսային իրավիճակում սուրճի օգտագործումը բարերար ազդեցություն է ունենում հատկապես մտավոր ունակություններ ունեցող կանանց վրա: Սակայն տղամարդիկ, ովքեր կդիմեն այդ բուրումնավետ ըմպելիքի օգնությանը, միայն կդանդաղեցնեն իրենց ուղղեի ակտիվությունը,  պնդում են բրիտանացի հետազոտողները, գրում է independent-news.ru-ն:

 

Գիտափորձի մասնակից երկու սեռերի ներկայացուցիչները բաժանվել են երկու խմբի. մի խմբին առաջարկել են սովորական, մյուսին` առանց կոֆեինի սուրճ: Սուրճից հետո նրանց առաջարկվել են տարբեր խնդիրներ ու գլուխկոտրուկներ:

 

Գիտափորձի արդյունքում պարզվել է, որ սովորական սուրճ օգտագործած գեղեցիկ սեռի ներկայացուցիչները միջինը 100 վայրկյանով ավելի արագ են լուծել իրենց առաջադրանքները, քան առանց կոֆեինի սուրճ օգատգործողները: Իսկ  տղամարդկանց մոտ հակառակ արդյունքն է արձանագրվել` նրանք 20 վայրկյանով ավելի երկար են մտածել խնդիրների վրա եւ նկատելիորեն վատ հիշել տեղեկատվությունը:

 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ