Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Մոր դեպրեսիան և հակադեպրեսային դեղամիջոցները խախտում են երեխայի լեզվաընկալման ունակությունները

 Մոր դեպրեսիան և հակադեպրեսային դեղամիջոցները խախտում են երեխայի լեզվաընկալման ունակությունները

 

Ջանեթ Վերկերը գործընկերների հետ որոշել է ստուգել, թե ինչպես է մոր էմոցիոնալ վիճակը ազդում երեխայի ներարգանդային զարգացման վրա,- հաղորդում է Canada.com-ը: Սկզբում մոր արգանդում գտնվող երեխաների համար գիտնականները ձայնագրություններ են միացրել: Հետագայում նրանք ստուգել են, թե արդյոք կարո՞ղ են նրանք տարբերել ֆրանսերենն ու անգլերենը 6 և 10 ամսականում: 

 

Պարզվում է, որ լեզվական ընդունակությունները կապված են մոր դեպրեսիվ վիճակի առկայության կամ բացակայության հետ: Ըստ գիտնականների, եթե մայրը դեպրեսիվ վիճակում է գտնվել, երեխայի զարգացումը ետ է մղվել: 

 

Հայտնի է, որ կյանքի առաջին տարին երեխան հարմարվում է հարազատ լեզվին: Ընդ որում, հատուկ ռեժիմ գոյություն ունի, որի դեպքում լեզուն առավել արագ է ընկալվում, իսկ դեպրեսիան և դեղերը խախտում են այդ ռեժիմը: Ավելին հակադեպրեսային դեղերը մեծացնում են տկարամտության վտանգը:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ