Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հայաստան ներկրված կուսաթաղանթները չեն օգնի անկեղծ սիրային հարաբերություններ կառուցել

Հայաստան ներկրված կուսաթաղանթները չեն օգնի անկեղծ սիրային հարաբերություններ կառուցել

Երեկվանից սոցցանցերում չեն դադարում խոսակցությունները Հայաստան ներմուծված արհեստական կուսաթաղանթների վերաբերյալ: Թեմայի շուրջ ծավալվում են թեժ քննարկումներ, որոնք երբեմն հասնում են վեճի՝ հայ ազգի բարոյական նկարագրին այդ երևույթի հարիր լինելու կամ չլինելու մասին:

Պատճառն այն է, որ shamshyan.com կայքում տեղադրվեց մի նյութ, որտեղ դրա հեղինակը պնդում էր, թե «մոտ 10 օր առաջ ֆիզիկական անձը Հայաստան է ներմուծել մեծ քանակությամբ կուսաթաղանթ, և որ իբր «կուսաթաղանթները կշռում են 3-5 գրամ, իսկ ընդհանուր քանակը մոտ կես տոննա է եղել»: Արդեն երեկ երեկոյան մասնավորապես Facebook սոցցանցում, որոշ օգտատերեր կարծիքներ էին հայտնում՝ հղում կատարելով հայաստանյան կայքերից մեկին, որտեղ իսկապես տեղադրված էր արհեստական կուսաթաղանթների ազատ վաճառքի մասին տեղեկություն:

Այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցեց բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ՝ մասնագիտական կարծիք ստանալու և հասկանալու համար՝ ինչո՞ւ է այս թեման այսքան մեծ աղմուկ բարձրացրել, ու արդյո՞ք արհեստական կուսաթաղանթն այն ամենամեծ խնդիրն է, որ այսօր ծառացել է մեր ազգի առաջ:

Վրեժ Շահրամանյանի խոսքերով՝ այս թեման, ցավոք, դարձել է վերջին օրերի ամենաքննարկվողներից մեկը, ինչը, իհարկե, անլուրջ է: Բազում առավել կարևոր հարցեր կան, քան զուտ բիզնեսային շահեր հետապնդող արհեստական կուսաթաղանթը:

Բացի այդ, ինչպես տեղեկացրեց բժիշկ-սեքսոպաթոլոգը, «թեման ժամանակավրեպ է», քանի որ անցյալ տարվա դեկտեմբերին էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում ինքն արդեն անդրադարձել է այս հարցին՝ տալով մասնագիտական գնահատական և վերլուծություն:

«Երևույթը նոր չէ, պարզապես որոշ լրատվամիջոցներ վերընթաց ու «շիկացած» ռեյտինգային սանդղակ ապահովելու և ինտրիգային նյութեր պատրաստելու նպատակով խիստ ուշացումով հևիհև ու անտեղի քննարկում են այն, ինչը վաղուց արդեն արվել է»,- ասաց նա՝ հավելելով, որ նման անզգույշ և անուշադիր աշխատանքի արդյունքում մի ամբողջ հանրություն հայտվում է լարվածության և ապատեղեկատվության մթնոլորտում:

Նրա համոզմամբ՝ նման թեմաների համառ և տևական քննարկումն անցանկալի է և վտանգավոր, քանի որ հաճախ արդյունքում մասնագիտական և սիրողական կարծիքները միախառնվում են՝ ստեղծելով քաոսային տհաճ իրավիճակ:

«Վերջիվերջո, ցանկացած տեսակի հարաբերությունների ամրության գրավականը անկեղծությունն է, որն արհեստական «թաղանթներով» չի կառուցվում»,- նշեց Վրեժ Շահրամանյանը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. samlib.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ