Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Նիհար մարմնի կերպարը որպես իդեալ գոյություն ունի որոշ մարդկանց գեներում

Նիհար մարմնի կերպարը որպես իդեալ գոյություն ունի որոշ մարդկանց գեներում

Եթե կինը սոցիալական ճնշման ներքո մշտապես մտածում է` ինչպես նիհարել, նրա գիտակցությունը փոխել հնարավոր չի լինի: Հետազոտությունը ցույց է տվել, որ նիհարելու ձգտումը պայմանավորված է գեներով, հայտնում է РИА Новости-ն:

 

Պարզվում է` ուրիշի կարծիքն առանձնապես կարևոր է որոշ մարդկանց համար: Երբ մարդն ուրիշի դատողություններն ու գնահատականներն ընդունում է որպես սեփական, դա իդեալական ինտերնալիզացիա է, ասում է Ջեսիկա Սուիսմանը Միչիգանի համալսարանից: Հենց այս երևույթի հետ էլ հետազոտողը կապում է գեների աշխատանքը:

 

Կատարվել է փորձ, որին մասնակցել է 12-22 տարեկան իգական սեռի երկվորյակների ավելի քան 300 զույգ (նրանց բաժանել են երկու խմբի` միձվանի երկվորյակներ և նրանք, որոնք գեների միայն 50% ընդհանրություն ունեն): Հետազոտողներին հետաքրքրել է, թե կամավորները որքանով են ցանկանում նմանվել ամսագրերի շապիկների և ֆիլմերի նիհար հերոսուհիներին:

 

Արդյունքում` միձվանի երկվորյակներն ունեցել են թեստերի մոտավորապես նույն արդյունքները, ինչը չի կարելի ասել երկձվանի երկվորյակների մասին: Ստացվել է, որ 43% դեպքերում իդեալական ինտերնալիզացիան պայմանավորված է եղել գեներով: Նշանակում է` կանայք նիհարության վերաբերյալ տարբեր պատկերացումներ ունեն գեների պատճառով:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ