Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Երբ պտուղն արական սեռի է, հղիությունն ավելի օգտակար է կնոջ առողջության համար

Երբ պտուղն արական սեռի է, հղիությունն ավելի օգտակար է կնոջ առողջության համար

Գիտնականները պարզել են, որ մոր և երեխայի միջև երկկողմանի կապ կա: Այն ընթացքում, երբ երեխային են հասնում թթվածին և սննդանյութեր, դեռ չծնված երեխայի բջիջները շարժվում են հակառակ ուղղությամբ` դեպի մայրը` անցնելով ամբողջ օրգանիզմով, գնում են դեպի ուղեղ: ԴՆԹ-ն կարող է ուղեղում պահպանվել ծննդաբերությունից մի քանի տասնամյակ հետո: Հետաքրքիր է, որ այս բացահայտումը վերաբերում է միայն արական սեռին, գրում է Raut.ru-ն:

Կանանց երկու երրորդը Y քրոմոսոմի կրող է հանդիսացել, որը միայն տղամարդկանց մոտ կա: Նախորդ հետազոտությունները տղամարդու բջիջներ են հայտնաբերել կանանց արյան մեջ, սրտում, թոքերում, լյարդում և այլ օրգաններում: Այս երևույթն օգտակար է կնոջ առողջության համար:

Հետազոտողների կարծիքով` տղամարդու ԴՆԹ-ն կարող է կնոջն օգնել պայքարել կրծքագեղձի քաղցկեղի դեմ: Այն նաև օգտակար է վնասված հյուսվածքները վերկանգնելու համար: Որոշ գիտնականներ կարծում են, որ երեխայի «թարմ» բջջի ազդեցությունը մոր օրգանիզմի վրա կարող է պատասխանել հարցին, թե ինչու են կանայք ավելի երկար ապրում, քան տղամարդիկ:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ