Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Որո՞նք են անպտղության հիմնական պատճառները, ինչո՞ւ են շատացել վիժման դեպքերը…

Որո՞նք են անպտղության հիմնական պատճառները, ինչո՞ւ են շատացել վիժման դեպքերը…

Որո՞նք են անպտղության հիմնական պատճառները, ինչո՞ւ են շատացել վիժման դեպքերը…Անպտղության պատճառների և խնդիրների մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեցին բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը և գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը:

Բանախոսները հենց սկզբից փաստեցին, որ  ընդհանրապես սեռական առողջության հետ կապված խնդիրներն առաջանում են անտեղյակության, գիտելիքների պակասի, հաճախ նաև խեղաթյուրված տեղեկատվության պատճառով: «Կան մարդիկ, ովքեր չգիտեն անգամ՝ ինչպես օգտագործել պահպանակը, կամ որ հակաբեղմնավորիչը որ դեպքում օգտագործել: Անգամ, այսպես ասած, տնական բեղմնավորիչներ են օգտագործում, օրինակ, երբ ամուսինը կնոջ սեռական օրգանի մեջ գազավորված ըմպելիք է լցնում: Նման խնդիրները հաճախ նպաստում են վերարտադրողական առողջության խանգարմանը»,-մանրամասնեց  սեքսապաթոլոգը:

Գինեկոլոգ Գ. Պողոսյանն էլ, խոսելով անպտղության խնդիրների մասին, ասաց, որ եթե նախկինում անպտղություն առաջանում էր  ինֆեկցիաներից, բորբոքային գործընթացներից, ապա այժմ անպտղություն  առաջանում է էնդոկրին համակարգի խախտումներից, որոնք մեծ մասամբ առաջանում են սթրեսներից. «Հիմա մեզ մոտ շատացել են  նաև վիժման դեպքերը, քանի որ հղիանում է  մութ ու ցուրտ տարիների  սերունդը»:

Գինեկոլոգի խոսքով՝ վիժման դեպքերի շատացման պատճառներից են  նաև դիետաները, որոնց պատճառով  կանանց մոտ խախտվում է նյութափոխանակությունը, իսկ տղամարդկանց մոտ՝ սերմնահեղուկի որակը, որի վրա բացասական ազդեցություն են ունենում սթրեսները:

Մասնագետները միակարծիք են՝ դիետա պահելուց առաջ պետք է անպայման խորհրդակցել բժշկի հետ: «Ես ոչ մի դիետայի տակ չեմ տեսել բժշկի ստորագրություն»,- ասաց պրն Պողոսյանը, ում միտքը լրացնելով՝ ասուլիսի մյուս բանախոս Վրեժ Շահրամանյանն ասաց, որ այս առումով վատ ազդեցություն են ունենում նաև գովազդային հոլովակները:

Նրա խոսքով՝ անպտղության վրա ազդում է նաև արտագնա աշխատանքը, որից  վերադառնալուց հետո անգամ տղամարդիկ չեն  ստուգվում, որն էլ պատճառ է դարձել տղամարդկանց շրջանում սեռավարակների թվի ավելացման:

Հարց է առաջանում՝ ինչ անել այս դեպքում: Պարզվում է՝ դպրոցներում մտցրել են սեռական դաստիարակության դասընթացներ, որոնք, չգիտես ինչու, դասավանդում են ֆիզկուլտուրայի ուսուցիչները: Բնականաբար, այս ամենն անարձագանք չէին թողել սեքսապաթոլոգները: Բայց հարցն այն է, որ նրանց քանակը քիչ է, և նրանք չեն կարող լինել բոլոր դպրոցներում, հետևաբար պետք է գոնե կենսաբանության ուսուցիչներին  վերապատրաստել այս ուղղությամբ:

Մասնագետների խոսքով՝  մինչ ամուսնանալը զույգը պետք է դիմի բժշկի: «ԽՍՀՄ տարիներին քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությանը կից գործում էր խորհրդատվական  սենյակ, որտեղ ամուսնական զույգը մեկ շաբաթ ստանում էր համապատասխան գիտելիք, որից հետո՝ միայն ամուսնանում»,- մանրամասնեց պրն Շահրամանյանը՝ հավելելով, որ պետք է այս ինստիտուտը նորից վերականգնել:

Սկզբնաղբյուր. mardik.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ