Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Քաղցկեղով հիվանդներն այլևս չպետք է վախենան անպտղությունից. փորձագետներ

Քաղցկեղով հիվանդներն այլևս չպետք է վախենան անպտղությունից. փորձագետներ

Ձվաբջջի մահվան իրական պատճառների բացահայտումը կարող է պաշտպանել այն կանանց, որոնք քաղցկեղի դեմ բուժում են ստանում անպտղությունից: Դրանում համոզված են ավստրալիայի գիտնականները, հաղորդում է BBC-ին: Նրանք հայտնաբերել են երկու սպիտակուց, որոնք անհաս ձվաբջջիջների մահվան պատճառ են դառնում: Արգելափակելով այդ պրոտեինները՝ Ուոլտեր և Էլիզա Հոլլերի Ինստիտուտի, Մոնաշի համալսարանի և Արքայազն Հենրիի բշկափորձագիտական ինստիտուտի գիտնականներին հաջողվել է ճառագայթային բուժման ժամանակ պահպանել ձվաբջիջը:

Երբ բջջի ԴՆԹ-ն քիմիաթերապիայի կամ ճառագայթային բուժման ժամանակ վնասվում է, երկու պրոտեիններ՝ Puma-ն և Noxa-ն, հրահրում են բջջի մահը: Դրա հետևանքով, բուժումից հետո շատ հիվանդներ այլևս երեխա չեն ունենում:

Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, Puma-ի հեռացումը թույլ է տալիս բուժումից հետո խուսափել ձվաբջջի կորստից: Իսկ բոլոր վնասված ԴՆԹ-երը վերականգնվում են: Այսինքն՝ երեխաների մոտ շեղումներ ի հայտ չեն գալիս: Եթե հեռացնենք նաև Noxa-ն, ապա արդյունքներն ավելի լավը կլինեն:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ