Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ի՞նչ է հուշում մազերի գույնը կնոջ առողջության մասին. հետազոտություն

 Ի՞նչ է հուշում մազերի գույնը կնոջ առողջության մասին. հետազոտություն

Հայտի բան է, որ կնոջ արտաքին տեսքից կարելի է շատ բան գուշակել նրա բնավորության և առողջական վիճակի վերաբերյալ: Ինչ վերաբերում է վերջինին, ապա այս հարցում պետք է կողմնորոշվել նաև մազերի բնական գույնով, գրում է YahooNews-ը:
 
Պարզվում է` ի ծնե շիկահերները գտնվում են տարիքից շուտ տեսողության վատացման և նույնիսկ կուրացման վտանգի տակ:

Բացի այդ, շիկահերների շրջանում հաճախ են նաև մելանոմայով (մաշկի քաղցկեղ) հիվանդության դեպքերը: Մասնագետներն այս փաստը բացատրում են նրանով, որ նրանց գլխի մաշկը, ի տարբերության ավելի մուգ գույնի մազեր ունեցողների, շատ քիչ մելանին է արտադրում, որը պաշտպանում է մաշկը վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Ուստի, մաշկաբանները կոչ են անում շիկահերներին խուսափել արևի ուղիղ ճառագայթներից միշտ գլխարկ կրել:

Ինչ վերաբերում է սևահերներին, ապա նրանք ամենաշատն են տառապում մազաթափությունից, քանի որ նրանց օրգանիզմը, ի տարբերություն կարմրահերների ու շիկահերների, քիչ է մազարմատ արտադրում:

Մազաթափությունից բացի, սևահերների մոտ տեղի է ունենում մելանինի չափից ավելի կուտակում, ինչը նիկոտինից կախվածություն է առաջացնում:

Բանն այն է, որ մելանինը թույլ չի տալիս, որպեսզի մարդու լյարդն արագ մարսի նիկոտին պարունակող որևէ դեղ և որքան ավելի է այն մնում օրգանիզմում, այնքան ավելի շատ է տվայլ անձի մոտ կախվածություն առաջանում:

Եվ վերջապես, կարմրահերներն ավելի շատ են հակված ատամնացավին և ուժեղ գլխացավերին: Ատամնաբույժները նրանց խորհուրդ են տալիս առավելապես կենտրոնանալ բերանի խոռոչի հետ կապված հիվանդությունների վրա, քանի որ կարմրահերները շատ խոցելի են այս հարցում:

Բացի այդ, մասնագետները պարզել են, որ կարմրահերները 90%-ով ավելի շատ են հակված Փարկինսոնի հիվանդություն ձեռք բերելուն` ԴՆԹ-ում առկա գենային մուտացիայի պատճառով:

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ