Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Արգանդի փոխպատվաստումը մորից դստերը իսկական առաջընթաց է փոխպատվաստման բնագավառում

Արգանդի փոխպատվաստումը մորից դստերը իսկական առաջընթաց է փոխպատվաստման բնագավառում

Շվեդ մասնագետներն իրականացրել են աշխարհում առաջին անգամ մորից աղջկան արգանդի փոխպատվաստում, հաղորդում է BBC-ն:
Վիրահատությանը մասնակցել է ավելի քան 10 վիրաբույժ Գյոտեբորգի համալսարանից: Հիվանդների անունները չեն նշվում: Հայտնի է միայն, որ երկու կանանց տարիքը 30-ից բարձր է: Առայժմ հաջողության մասին չի խոսվում: Բժիշկները սպասում են կանանց բեղմնավորմանը:

Կանանցից մեկի արգանդը հեռացրել են քաղցկեղի պատճառով, իսկ երկրորդը ծնվել է առանց այդ օրգանի: Հիվանդների մայրերն իրենց լավ են ձգում և մոտ ապագայում դուրս կգրվեն հիվանդանոցից:

Նման վիրահատության նախապատրաստումը պրոֆեսոր Մեթս Բրենսթրոմն իրականացրել է 1999-ից:

Առաջին անգամ արգանդի փոխպատվաստում կենդանի դոնորից իրականացվել է 2000թ. Սաուդյան Արաբիայում, սակայն առաջացած թրոմբի պատճառով օրգանը հեռացվել է:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ