Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Իբուպրոֆենն ու պարացետամոլը լուրջ վտանգ են կանանց լսողության համար

Իբուպրոֆենն ու պարացետամոլը լուրջ վտանգ են կանանց լսողության համար

Ցավազրկողների ամենօրյա օգտագործումը, ներառյալ իբուպրոֆենը և պարացետամոլը, բարձրացնում են լսողության կորստի վտանգը իգական սեռի պարագայում, նշում է The Daily Mail պարբերականը, հղում կատարելով Մեծ Բրիտանիայի Բրիգամի Կանացի բուժ հաստատության հետազոտությանը:
 

Որքան հաճախ է կինն ընդունում դեղամիջոցը, այնքան ավելանում է խնդրի հավանականությունը:
 

Գիտնականները ուսումնասիրել են 31-48 տարեկան 62261 կնոջ, ներառելով տեղեկություններ, որոնք հավաքվել են 1995-2009թթ.: Ուսումնասիրության ավարտի փուլում 10012 կնոջ մոտ լսողության կոուստ է ախտորոշվել:
 

Պարզվել է, որ իբուպրոֆենի ընդունումը շաբաթական 2-3 անգան ավելացնում է խլանալու վտանգը 13%-ով:


Շաբաթական 4-5 օր ընդունելու դեպքում վտանգը բարձրանում է մինչև 21%: Շաբաթական 6-7 օր ընդունելու պարագայում 24%-ով է ավելանում լսողությունը կորցնելու վտանգը:


Պարացետամոլի ընդունումը շաբաթական 2-3 անգան ավելացնում է խլանալու վտանգը 11%-ով, իսկ եթե շաբաթական 4-5 օր ընդունվի` ապա 21%-ով կբարձրանա լսողությունից զրկվելու հավանականությունը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ