Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ինչո՞ւ են կանայք ավելի շատ տանջվում ընկճախտից, քան տղամարդիկ

Ինչո՞ւ են կանայք ավելի շատ տանջվում ընկճախտից, քան տղամարդիկ

Կանայք երկու անգամ ավելի շատ են ընկճախտով տառապում, քան տղամարդիկ: Միգուցե այդ հիվանդությունը ավելի շատ նրանց մոտ է արտահայտված, քանի որ նրանք խոսում են այդ մասին բժշկի հետ: Իսկ միգուցե պատճառը հորմոնների կամ գեների մեջ է:

Ուրսուլա Նուբերի համար «կենսաբանությունը» հանդիսանում է մի փոքր մասը միայն այն գլուխկոտրուկի, որի անունն է կանացի ընկճախտ:

Այս հոգեբանի և լրագրողի կարծիքով այդ գործում շատ կարևոր դեր են խաղում սոցիալական փաստարկները: Կնոջից շատ բան է պահանջվում. նա պետք է համատեղի ընտանիքը և աշխատանքը, անկախ և ստեղծագործ լինել, և միևնույն ժամանակ լավ տեսք ունենա:
Կանայք միշտ երկու անգամ ավելի շատ են ծանրաբեռնված:

Այսօր մայրությունը մեծ ջանքեր է պահանջում:


Պետք է դաստիարակել երեխաներին, հետևել առաջադիմությանը և կազմակերպել ժամանցը: Մայրությունը մասնագիտություն է դարձել, և շատ կանաց համար ընտանեկան պարտականությունները դարձել են երկրորդ աշխատանք: Եթե այս բոլոր փաստարկները միացնենք, պարզ կդառնա, թե ամուսնացած կանայք ինչու են ավելի շատ ընկճախտով տառապում, քան ամուսնացած տղամարդիկ:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ