Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հղիության ընթացքում չպետք է օգտագործել երշիկեղեն, կծու համեմունքներ

Հղիության ընթացքում չպետք է օգտագործել երշիկեղեն, կծու համեմունքներ

Որոշ կանայք կարծում են, որ հղիության ընթացքում պետք է շատ ուտել, հակառակ դեպքում կծնվի թուլակազմ երեխա: Հղի կնոջ կերակրացանկում բացի կենդանական սպիտակուցներ պարունակող սննդից (կաթ, կաթնաշոռ, ձու, պանիր և այլն) անհրաժեշտ է ընդգրկել շիլաներ, բանջարեղեն, մրգեր, թարմ հյութեր: Պետք է ուշադրություն դարձնել սննդի որակին և ոչ թե քանակին: Հղիության ընթացքում օգտակար են այնպիսի մթերքներ, որոնք պարունակում են բուսական սպիտակուցներ. լոբազգիներ, ընկույզ (ընդեղեն), ցորեն և ցորենի թեփ: Կարելի է ուտել խաշած միս, ձուկ:

Հղիության ընթացքում պետք չէ օգտագործել երշիկեղեն, թխվածքներ, շուտ փչացող ճաշատեսակներ: Հղի կնոջ սնունդը պետք է լինի թարմ պատրաստված: Հարկավոր է սահմանափակել կծու մթերքների կամ համեմունքների օգտագործումը:

Հղիության ընթացքում չպետք է օգտագործել ոգելից խմիչք (այդ թվում նաև գարեջուր): Ալկոհոլը վնաս է պտղի նյարդային համակարգին: Սուրճի մեջ պարունակվող կոֆեինն էլ կարող է նպաստել արյան ճնշման բարձրացմանը: Այդ իսկ պատճառով կարելի է խմել օրը մեկ բաժակ ոչ թանձր սուրճ:

Սկզբնաղբյուր. mamul.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ