Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Տղամարդիկ եւ կանայք աշխարհն իսկապես տարբեր կերպ են տեսնում

Տղամարդիկ եւ կանայք աշխարհն իսկապես տարբեր կերպ են տեսնում

Գիտնականներն ապացուցել են, որ տղամարդիկ եւ կանայք աշխարհն իսկապես տարբեր կերպ են տեսնում. տարբեր սեռերի ներկայացուցիչների ուղեղում գույնի ընկալումը խիստ տարբեր է:

Հետաքրքիր արդյունքներ են ստացել Նյու Յորքի համալսարանի գիտնականները: Փորձի նորմալ, առանց շեղումների տեսողության տեր մասնակիցներին ցույց են տվել լույսի բռնկում` խնդրելով նշել տեսած գույները: Արդյունքում պարզվել է,  որ տղամարդիկ մեծ դժվարությամբ են տեսնում դեղինի, կանաչի եւ կապույտի երանգային նուրբ տարբերությունը:

Դա ոչինչ չի փոխում, բայց ավելի լավ է սենյակի պատերի ներկի գույնի ընտրությունը վստահել կանանց, գրում է  NEWSru.com-ը:

Ընկալման տարբերությունների պատճառը աչքի կառուցվածքի տարբերությունը չէ, այլ ուղեղի գործառույթով է պայմանավորված:

Բացի այդ, պարզվում է, կանայք ոչ միայն սուր տեսողությամբ են օժտված, այլեւ ավելի լավ լսողություն ունեն, նաեւ` համի ու հոտի ավելի նուրբ զգացողություն:

Սակայն գյություն ունեն ոլորտներ, որտեղ տղամարդիկ առաջատար են. նրանց շարժվող օբյեկտների մանր դետալներն ավելի լավ է հաջողվում հայտնաբերել: Նախկինում այդ հատկանիշը մեր նախնիներին թույլ է տվել լավ որսորդներ դառնալ:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ