Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կանանց առողջության համար օգտակար ամենակարևոր 10 մթերքները

Կանանց առողջության համար օգտակար ամենակարևոր 10 մթերքները

Գրեթե յուրաքանչյուր կին կյանքի որևէ մի ժամանակահատվածում, ելնելով տարբեր պատճառներից, սկսում է սնվել ըստ դիետայի: Սակայն շատ հաճախ դա հանգեցնում է նրան, որ նրբագեղ կառուցվածք ունենալու համար նրանք հրաժարվում են իրենց օրգանիզմի համար կենսական անհրաժեշտություն ունեցող սննդամթերքների օգտագործումից: Սա, իհարկե, բացասաբար է ազդում նրանց առողջության վրա` տարիներ հետո, գուցե և ավելի շուտ, դառնալով լուրջ հիվանդությունների առաջացման պատճառ:

Ուստի` բժիշկները կազմել են իգական սեռի համար ամենաօգտակար մթերքների լավագույն տասնյակը.

1.Բրյուսելյան կաղամբ
Շատերին օգտակար կաղամբի այս տեսակը վանում է արտառոց բույրի պատճառով, սակայն հարկավոր է գիտակցել դրա օգտակարությունը և ներառել այն ճաշացանկում: Բրյուսելյան կաղամբի կանոնավոր օգտագործումն անչափ կարևոր է, քանի որ այն զգալի կրճատում է հաստ աղիքի քաղցկեղ ձեռք բերելու հավանականությունը: Բացի այդ, այն  պարունակում է իմունային համակարգի գործունեության համար անհրաժեշտ A և C վիտամինները:

2.Տավարի չմշակված միս
Նախկինում տարածված կարծիք կար, որ տավարի չմշակված միսը (առանց աղի, համեմունքների և սոխի ) վնասակար է առողջությանը: Սակայն վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ իրականում նման միսը նպաստում է կառուցվածքի պահպանմանը: Բանն այն է, որ խոտով սնվող կովերի միսն այնպիսի թթուներով է օժտված, որոնք ունակ են պայքարելու քաղցկեղի տարբեր տեսակների առաջացման դեմ: Բացի այդ, տավարի միսը հարուստ է պրոտեիններով, սրտի համար անփոխարինելի B վիտամինով և երկաթով, ինչի պակասն ունի յուրաքանչյուր 5-րդ կին:

3.Կարի համեմունք
Կարին իրավամբ կարելի է կոչել կյանքի համար անհրաժեշտ համեմունք, քանի որ այն պարունակում է այնպիսի հակաօքսիդանտ, որը կարողանում է կանխել ուռուցքի աճը և վերացնել քաղցկեղային բջիջները: Կարիի կանոնավոր օգտագործումը կանխում է նաև Ալցհեյմերի հիվանդության առաջացումը:

4.Գետնանուշ
Ըստ մասնագետների` ընկուզեղենների շարքում գետնանուշն ամենաօգտակարն է կանանց համար: Պատճառն այն է, որ դրանք կրճատում են շաքարային դիաբետով հիվանդանալու հավանականությունը` արյան մեջ նվազեցնելով շաքարի քանակը: Օրական 50-60 գ գետնանուշ օգտագործելու դեպքում արյան մեջ ավելանում է օգտակար խոլեստերինի պարունակությունը: Բացի այդ, գետնանուշը բարձրացնում է կենսական ուժերը:

5. Սև սուրճ
Գիտնականները պնդում են, որ օրական 3 բաժակ սուրճը նվազեցնում է շաքարային դիաբետի 2-րդ տեսակը, Փարկինսոնի, Ալցհեյմերի, հաստ աղիքի և լյարդի քաղցկեղ ձեռք բերելու հավանականությունը: Բացի այդ, սուրճի բաղադրության մեջ եղած հակաօքսիդանտները պաշտպանում են ԴՆԹ-ի բջիջները վնասվելուց և իջեցնում են արյան բարձր ճնումը:

6.Վարսակի շիլա
Վարսակի շիլայի օգտակարության մասին հայտնի է վաղուց. դրա ամենօրյա օգտագործումն իջեցնում է արյան մեջ խոլեստերինի պարունակությունը:

7. Ծովամթերք
Ծովամթերքը ևս բավականաչափ օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այն ունի ցածր կալորիականություն, չի պարունակում ճարպեր` դրա փոխարեն հարուստ լինելով պրոտեիններով:
Բացի այդ, ծովամթերքը պարունակում է մեծ քանակությամբ սելեն, որը պայքարում է քաղցկեղի դեմ, և ոսկրերի կազմավորման և աճի համար անփոխարինելի վիտամին D:

8.Մուգ շոկոլադ
Բազմիցս նշվել է մուգ շոկոլադի` մարդու օրգանիզմի վրա ունեցած դրական ազդեցության մասին: Իրականում բոլորի կողմից սիրված այս քաղցրավենիքը կրճատում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը:

9. Թթու բալ
Առավոտյան` սոված վիճակում մի քանի թթու բալ օգտագործելը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի և շաքարի պարունակությունը: Բացի այդ, խոչընդոտում է լյարդում ճարպի պահեստավորմանը:

10.Լոլիկ
Լոլիկները պարունակում են մեծ քանակությամբ լիկոպեն, որը նվազեցնում է քաղցկեղի, սրտային անբավարարության առաջացման վտանգը:

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ