Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Դաշտանադադարի ժամանակ կանանց անհրաժեշտ է ուտել օրական երկու խնձոր

Դաշտանադադարի ժամանակ կանանց անհրաժեշտ է ուտել օրական  երկու խնձոր

Հետազոտության նոր գործընթացը ցույց է տալիս, որ օրվա մեջ ընդամենը երկու խնձորը կարող է կանանց պաշտպանել խոլեսթերինից: Գիտնականները նույնիսկ հայտնաբերել են, որ խնձորները նպաստում են օրգանիզմում ճարպի գոյացման նվազմանը: Վեց ամսվա ընթացքում երկու խնձորի ամենօրյա օգտագործումը ¼-ով իջեցրել է օրգանիզմում խոլեսթերինի առկայությունը: Վատ խոլեսթերինը բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը և մակարդուկների առաջացումն անոթներում:

 

Անգլուհիների`  դաշտանադադարից հետո ընկած շրջանում, մոտ 45%-ը տառապում է սրտի հետ կապված խնդիրներից։ Այս հետազոտությամբ զբաղվել են ԱՄՆ-ում Ֆլորիդա նահանգի համալսարանի գիտնականները: Մինչ դաշտանադադարը  իմունիտետը պաշտպանում է կանանց` սրտի հետ կապված հիվանդություններից: Ուղիղ 50 տարեկանից անց ռիսկը աստիճանաբար մեծանում է: Հետազոտողները ցանկացել են իմանալ նաև, արդյոք կա" օրվա մեջ երկու խնձոր օգտագործելուն փոխարինող այլ տարբերակ: Կարելի է օրվա ընթացքում ուտել 70 գրամ խնձորի չիր կամ սև սալորաչիր: Փորձարկվողների ողջ խումբը բաժանել են երկու մասի՝ մի խումբը կերել է խնձոր, մյուս խումբը` սև սալորաչիր: Պարզվել է, որ երկու խմբերում էլ սննդի ազդեցությունը միատեսակ է: Կամավորների մոտ անց են կացվել ամենամսյա հետազոտություններ: Երեք ամիս անց կանանց խմբում, ովքեր միշտ կերել էին թարմ խնձորներ, խոլեսթերինի ընդհանուր քանակը իջել էր 9%-ով, կես տարի անց` 13%-ով, իսկ սև սալորաչիրը  6 ամսվա ընթացքում խոլեսթերինի մակարդակն իջեցրել էր 6%-ով:

Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. zurnal-karina.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ