Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հղիության ընդհատումը կանանց մոտ 20-25 տոկոսի մոտ առաջացնում է չբերություն. մասնագետ

Հղիության ընդհատումը կանանց մոտ 20-25 տոկոսի մոտ առաջացնում է չբերություն. մասնագետ

«Երբ կինը երեխայից ազատվելու համար վիրահատություն է տանում, հնարավոր է արգանդի վնասվածք, արնահոսություն, կամ կինը կարող է կորցնել արգանդը: Հղիության ընդհատման հետևանքով կանանց մոտ 20-25 տոկոսի մոտ առաջանում է չբերություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց թիվ 3 բժշկական կլինիկայի էնդոսկոպիկ և վերականգնողական գինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավար Բագրատ Մկրտչյանը: Նա նշեց, որ հղիության ընդհատումից հետո հետագայում կարող են առաջանալ բորբոքային պրոցեսներ, որը նորից կարող է բերել չբերության:

Բժիշկը խորհուրդ է տալիս զերծ մնալ հղիության ընդհատումից՝ նշելով, որ գիտության և բժշկագիտության զարգացումները թույլ են տալիս խուսափել անցանկալի հղիությունից և խնդիրների առաջ չկանգնել:

Վերջին՝ 2010 թվականի Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունը ցույց է տալիս, որ Հայաստանում եռակի նվազել են հղիության ընդհատման դեպքերը: Հետազոտության ընթացքում ավելի քան 7,000 տնային տնտեսություններում իրականացվել են հարցումներ, որոնցում ընդգրկվել է 15-49 տարեկան 5,922 կին: Բոլոր հարցվողների մեկ երրորդը կյանքում գոնե մեկ անգամ կատարել է հղիության արհեստական ընդհատում:

Ըստ հետազոտության՝ երեխա ունեցող կանանց 17%-ը երբեք չի դիմել աբորտի: Սրա փոխարեն երկու և ավելի երեխա ունեցող կանանց կեսից ավելին կատարել է հղիության ընդհատում:

Հայաստանում հղիության ընդհատումների 39%-ի պատճառը այլևս երեխա չունենալու կնոջ ցանկությունն է, սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով հղիությունն ընդհատել են կանանց 15%-ը, 15% է կազմում նաև հաջորդ երեխայի ծնունդը հետաձգելու ցանկությունը:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ