Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հայտնի է դարձել, թե ինչու են կանայք տղամարդկանցից երկար ապրում

Հայտնի է դարձել, թե ինչու են կանայք տղամարդկանցից երկար ապրում

Գիտնականները բացահայտել են, որ կենսաբանական խնդրի լուծումը, թե ինչու են կանայք տղամարդկանցից երկար ապրում, թաքնված է մարմնի բջիջների «էներգափաթեթներում», որոնք ապահովում են մուտացիաներ: Վերջիններս ավելի վտանգավոր են տղամարդկանց, քան կանանց համար, գրել է Independent-ը:

Հետազոտություններն անցկացվել են դրոզոֆիլների միտոքոնդրիումների վրա, որոնց էգերն արուներից երկար են ապրում: Բջջի միկրոսկոպիկ միտոքոնդրիումներն ապահովում են սննդի վերափոխումն էներգիայի: Դրանք ունեն ԴՆԹ, որը ժառանգվում է մոր կողմից:

Հետազոտությունը ցույց է տվել, որ կենսական նշանակություն ունեցող միտոքոնդրիումային մուտացիաները վերանում են, եթե դրանք վնասակար են կանանց համար, սակայն պահպանվում են տղամարդկանց դեպքում: Դա պայմանավորված է նրանով, որ բնական ընտրության գործընթացն ազդում է միայն մայրերի վրա, քանի որ նրանք այդ միտոքոնդրիումները փոխանցում են իրենց երեխաներին:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ