Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Տղամարդկանց և կանանց տեսողական ընկալումները տարբեր են

Տղամարդկանց և կանանց տեսողական ընկալումները տարբեր են

Կանայք և տղամարդիկ իրենց ուշադրությունը կենտրոնացնում են տարբեր իրերի վրա, նրանց նաև շեղում են տարբեր իրեր, ասվում է Հարավային Կալիֆոռնիայի Համլսարանի կատարած ուսումնասիրության մեջ: Ըստ The Times of India-ի հաղորդման՝ բժիշկ Լորեն Իտին և Ջոն Շենը վերլուծություն են կատարել:

Նախկինում ևս տեսողության և ուշադրության հետազոտման փորձ արվել էր մասնագետների կողմից, սակայն հաշվի չէր առնվել սեռը, ազգային պատկանելությունը և տարիքը: Այժմ գիտնականները հաստատում են, որ տվյալ առանձնահատկությունները կարորագույն դեր ունեն:

Հետազոտման ընթացքում ուսումնասիրվել է 34 մարդ: Կամավորներին առաջարկվել է դիտել հարցազրույցներ, ընդ որում հարցազրույց տվող մարդկանց հետևով անցնում էին ավտոմեքենաներ, հեծանվորդներ, մի խոսքով կամավորների ուշադրությունը շեղող միջոցներ:

Պազվել է, որ տղամարդիկ ուշադրություն են դարձնում հարցազրույց տվողի շրթունքներին, ընդ որում՝ նկատելով նաև հետևի ավտոմեքենաների ու հեծանիվների շարժը: Իսկ կանայք նայում են սկզբում մարդու աչքերին, ապա մարմինին և շեղվում միայն այն դեպքում, երբ կադրում հայտնվում է այլ մարդ:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ