Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հայաստանում ամեն հինգերորդ զույգը կանգնում է առաջնային կամ երկրորդային անպտղության խնդրի առջև

Հայաստանում ամեն հինգերորդ զույգը կանգնում է առաջնային կամ երկրորդային անպտղության խնդրի առջև

Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում ամեն հինգերորդ զույգը կանգնում է առաջնային կամ երկրորդային անպտղության խնդրի առջև: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գինեկոլոգ Արման Սահակյանը, կանանց մոտ անպտղության հիմնական պատճառը ինֆեկցիաներն են, հորմոնալ, իմունոլոգիական հիվանդությունները, հղիության արհեստական ընդհատումները, վաղ սեռական կյանքը։

Ըստ նրա՝ տղամարդկանց մոտ դա հիմնականում կապվում է սերմնահեղուկի վատ որակի հետ, որը կապվում է ստրեսների ու ինֆեկցիոն հիվանդությունների հետ: Գինեկոլոգի խոսքերով՝ այս վիճակի վրա իր ազդեցությունն է ունեցել մութ տարիները, ինչպես նաև սոցիալական վատ պայմանները:

Ա.Սահակյանի խոսքերով՝ անպտղության ցանկացած խնդրի լուծման համար անհրաժեշտ է, որպեսզի զույգը ժամանակին դիմի մասնագետի և միասին պայքարեն խնդրի վերացման ուղղությամբ: Նա նշեց, որ ներկայումս բժշկությունը հասել է այն մակարդակի, որ կարելի է պայքարել անպտղության դեմ, և նույնիսկ արգանդ չունեցող կինը սուրոգատ մոր օգնությամբ կարող է իր երեխան ունենալ:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ հոգեբան Սիրանուշ Անդրեասյանն էլ անդրադառնալով խնդրի հոգեբանական կողմին՝ նշեց, որ դեռևս կան այն կարծրատիպերը, որ անպտղության հետ կապված խնդիրներն ավելի շատ կանանց մոտ են լինում:

Հոգեբանն անդրադարձավ նաև գաղտնի սեռական հարաբերություններին, նշելով, որ դրանք կարող են բերել տարբեր խնդիրների, այդ թվում նաև սեռավարակների։ Ուստի, Ս.Անդրեասյանի խոսքերով, պետք է սեռական ճիշտ դաստիարակություն տալ դեռևս վաղ տարիքից:

Գինեկոլոգն էլ նկատեց, որ հասարակության մեջ վերանում է նաև այն թյուր կարծրատիպային մտածողությունը, թե անպտղությունը միայն կնոջ պատճառով է:

Անդրադառնալով տարածված այն տեսակետին, որ հագուստը, մասնավորապես գոտկատեղից ներքև սեղմած շալվարները կարող են նպաստել աղջիկների մոտ անպտղության առաջացմանը, Ա. Սահակյանը նշեց, որ ինքը նման բան փաստել չի կարող, բայց ամեն դեպքում ցուրտ եղանակին թեթև հագուստ հագնելով ոչ միայն անպտղություն կարող է առաջանալ, այլև բազմաթիվ այլ հիվանդություններ:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ