Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հակաբեղմնավորիչներ խմելը ինսուլտի և ինֆարկտի է հանգեցնում. հետազոտություն

Հակաբեղմնավորիչներ խմելը ինսուլտի և ինֆարկտի է հանգեցնում. հետազոտություն

Ինսուլտ կամ սրտի կաթված ստանալու վտանգը` երիտասարդ կանանց շրջանում, ովքեր հորմոնների փոքր չափաբաժնով հակաբեղմնավորչներ են ընդունում, որպես կանոն, այդքան էլ բարձր չէ, սակայն դրա հավանականությունը կտրուկ աճում է տարիքի հետ, հաղորդում է WebMD-ը:

Կոպենհագենի համալսարանի հետազոտությունը, որի շրջանակներում 15-49 տարեկան 1.6 մլն դանիացի կանայք են ուսումնասիրվել, պարզ ներկայացնում է այդ փաստը: Սակայն, պետք է նշել, որ այն հակաբեղմնավորիչ հաբերը, որոնք էստրոգեն չեն պարունակում, այդ ռիսկը չեն բարձրացնում:

Ամենավտանգավորները վագինալ օղակներն ու ժապավեններն են, որոնցում հորմոնների ավելի բարձր քանակ կա, այնպես ինչպես նախորդ սերնդի օրալ հակաբեղմնավորիչներում:

1995թ.-ից 2000թ. հետազոտված կանանց շրջանում գրանցվել է 3300 ինսուլտ, որոնք պայմանավորված են եղել թրոմբներով, և սրտի 1700 կաթված: Նվազագույն էսթրոգենի քանակով (20 միկրոգրամ) համակցված հակաբեղմնավորիչների օգտագործումն այդ հիվանդությունների վտանգը բարձրացնում է 50%-ով, իսկ ավանդական (30-40 միկրոգրամ էսթրոգենով) հաբերինը` 80%-ով:

Ընդհանուր առմամբ, հակաբեղմնավորիչներ խմած կանայք երկու անգամ ավելի հաճախ են ինֆարկտ կամ ինսուլտ ստացել:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ