Լրահոս կանանց համար
Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման պատճառով տարեկան 1400 աղջիկ չի ծնվում
Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման պատճառով տարեկան 1400 աղջիկ չի ծնվում:
Այդ մասին են վկայում ՄԱԿ-ի ժողովրդագրության հիմնադրամի, Հայաստանի առողջապահության նախարարության եւ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի համատեղ հետազոտության արդյունքները:
Վիճակագրական պաշտոնական տվյալներով` 1993թ.-ից սկսած նորածինների սեռերի հարաբերակցությունը կազմում է 110 - 120 տղա 100 աղջկա դիմաց: Միաժամանակ, բնական հարաբերակցության դեպքում 100 աղջկա դիմաց 102 - 106 տղա պետք է լինի:
Սոցիոլոգ Արտակ Սաղաթելյանի խոսքով, որը մասնակցել է հետազոտությանը, Հայաստանում վերջին տասը տարում աղջիկները զգալիորեն քիչ են ծնվում, քան տղաները: Նման շեղումների պատճառը հղիության` սեռով պայմանավորված ընդհատումներն են:
Հետազոտությունները կատարվել են 2011 թվականին 2830 ընտանիքներում, 15-ից 49 տարեկան կանանց շրջանում, որոնք երբեւէ հղի են եղել, ինչպես նաեւ կանանց, որոնք երբեւէ արհեստական ընդհատել են հղիությունը:
Ըստ Սաղաթելյանի` հետազոտությունը ենթադրելու հիմք է տալիս, որ Հայաստանում կանանց 0,8%-ը (7200), որոնց թիվը կազմում է 900 հազար, վերջին 5 տարիների ընթացքում արհեստականորեն ընդհատել են հղիությունը սեռի պատճառով:
Հղիության արհեստական ընդհատումն ամենից հաճախ տեղի է ունենում երրորդ եւ չորրորդ հղիության դեպքում, այդ քայլին հաճախ գնում են քաղաքներում ապրող կանայք, ինչպես նաեւ բարձրագույն կրթություն եւ բարձր աշխատավարձ ունեցող կանայք (100 հազար դրամ եւ ավելի):
Ընդ որում Սաղաթելյանը նշել է, որ Հայաստանի քաղաքներում տղա երեխա նախընտրող ընտանիքները 6 անգամ ավելի շատ են, քան աղջիկներ նախընտրողները: Գյուղական համայնքներում նման ընտանիքները 10 անգամ են շատ: Սակայն հարցվածների 44%-ը վստահեցրել է, որ երեխայի սեռն իրենց համար միեւնույն է առաջին հղիության ժամանակ:
18.06.2012
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)
- Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ