Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կանանց սեքսուալ «գաղտնիքները» նրանց քայլվածքում են թաքնված. հետազոտություն

Կանանց սեքսուալ «գաղտնիքները» նրանց քայլվածքում են թաքնված. հետազոտություն

Բելգիայի Լոյվեն քաղաքի Կաթոլիկ համալսարանի գիտնականները, հետազոտելով կանանց քայլվածքը, պարզել են նրանց սեքսուալ «գաղտնիքները», տեղեկացնում է «Դեյլի Մեյլ»-ը:

Դիտելով բազմաթիվ տեսանյութեր` գիտնականներին հաջողվել է անսխալ գուշակել, թե որ կանայք են պարբերաբար սեռական բավարարվածություն ունեցել, իսկ որոնք` ոչ: Ուսումնասիրության տվյալները համընկել են կանանց լրացրած հարցաթերթիկների պատասխանների հետ:

«Ըստ հոգեթերապիայի որոշ տեսությունների` օրգանիզմի սեռական գործունեության և մկանների միջև կապ կա: Ելնելով դրանից` մենք որոշեցինք պարզել կանանց մարմնի շարժի և սեռական բավարարվածության փոխադարձ կապը»,- ասել են գիտնականները:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ սեռապես բավարարված կանանց մկաններն անհամեմատ ավելի «թուլացած են»: Այդուհանդերձ մասնագետները նշել են, որ կոնքերի և ողնաշարի աշխույժ շարժը, ինչպես նաև լայն քայլվածքը բնորոշ են սեռական բավարարվածություն ստացած կանանց:

Բելգիացի գիտնականները նշել են նաև, որ սեռական փորձ ունեցող կանանց քայլվածքը տարբերվում է կույս աղջիկների քայլվածքից` սահունությամբ, զգացմունքայնությամբ, ազատությամբ և մկանային թմրածության բացակայությամբ:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ