Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Չաշխատող մայրերն ավելի դժբախտ են, քան աշխատողները. հետազոտություն

Չաշխատող մայրերն ավելի դժբախտ են, քան աշխատողները. հետազոտություն

Մի շարք ամերիկացի գիտնականներ պարզել են, որ չաշխատող, տնային հոգսերով զբաղված մայրերը, ի տարբերություն աշխատողների, ավելի շատ են տառապում ընկճախտով և իրենց դժբախտ զգում, գրում է Daily Mail-ը:

Ուսումնասիրությանը ներգրավված են եղել 18-64 տարեկան 60 հազար 799 աշխատող և գործազուրկ մայրեր: Պարզվել է, որ չաշխատող մայրերի մոտ 51 %-ն իրենց դժբախտ են զգում, իսկ աշխատանքով ապահովված մայրի միայն 34%-ի մոտ է այդ զգացումն առկա: Բացի այդ, տնային տնտեսուհիների 28%-ը տառապում է ընկճախտով, իսկ աշխատողների մոտ այս ցուցանիշն ավելի ցածր է ` 17%:

Գիտնականներն այս փաստը բացատրում են հետևյալ կերպ.չաշխատող կանանց մոտ վերոհիշյալ բացասական երևույթների պատճառը մեկուսացումն է: Կինը` «տանը նստելով» և երեխայի հոգսերով զբաղվելով, կտրվում է շրջապատից և սկսում է իրեն միայնակ զգալ: Նրան թվում է, թե իր կյանքում ամեն ինչ սխալ է, ինչն էլ իր հերթին հանգեցնում է սթրեսի, վատ տրամադրության և ընկճախտի առաջացմանը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ