Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հաջողության հասնելու համար կանայք պետք է լռեն, տղամարդիկ` խոսեն. հետազոտություն

Հաջողության հասնելու համար կանայք պետք է լռեն, տղամարդիկ` խոսեն. հետազոտություն

Մեծ Բրիտանիայի Յելի համալսարանի գիտնականները մի ուշագրավ բացահայտում են արել, որը կտխրեցնի շատ կանանց, գրում է Daily Mail-ը:

Պարզվում է, եթե կանայք ցանկանում են հաջողությունների հասնել աշխատավայրում, ապա պետք է սովորեն լռել, իսկ տղամարդկաց դեպքում այս կանոնը չի գործում: Նրանք, ի տարբերություն կանանց, պետք ակտիվ լինեն և «շատախոսեն»: Գիտնականներն այս փաստը բացատրում են նրանով, որ շատախոս կանայք ընկալվում են որպես չափազանց ինքնավստահ, պակաս գիտակ կամ անիրազեկ:


Հետազոտությանը ներգրավված են եղել 156 մարդ: Նրանց առաջարկվել է ուսումնասիրել աշխատողների 4 տարբեր տեսակներ` քչախոս տղամարդ, շատախոս տղամարդ, քչախոս կին և շատախոս կին, այնուհետև գնահատել նրանց կոմպետենտությունը 7 բալանոց համակարգով:

Պարզվել է, որ շատախոս տղամարդկանց կոմպետենտությունն ամենաբարձրն է` 6 բալ, քչախոս տղամարդկանցն ու կանանցը հավասար են գնահատվել` 5 բալ, իսկ շատախոս կանայք արժանացել են ամենացածր` 4 բալի:

«Կնոջ շատախոսությունն աշխատավայրում ազդում է գործընկերների կողմից նրա` որպես մասնագետի ընկալմանը, քանի որ այդպիսի կանաք մեծամիտ և չափից ավել ինքնավստահ տպավորություն են թողնում»,-նշել է գիտնականներից մեկը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ