Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կանայք նախընտրում են բժշկին այցելելու փոխարեն բուժվել ինտերնետի միջոցով. հարցման արդյունքներ

Կանայք նախընտրում են բժշկին այցելելու փոխարեն բուժվել ինտերնետի միջոցով. հարցման արդյունքներ

Ժամանակակից կանայք առողջության հետ կապված խնդիրների ի հայտ գալու դեպքում նախընտրում են դիմել համացանցի օգնությանը:
1000 կանանց շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ նրանց կեսից ավելին փորձում է իրեն հուզող հարցերի պատասխաններն ու բուժման տարբերակները գտնել ինտերնետում, և բժշկին դիմում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Այս մասին գրում է The Telegraph-ը:

Կանայք ինտերնետի միջոցով ախտորոշում ստանալով՝ գնում են դեղատուն և համապատասխան դեղեր գնում` առանց բժշկի հետ խորհրդակցելու: Արդյունքում, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, նրանցից 4-ը գնում է այն, ինչն իրեն ամենևին անհրաժեշտ չէ: Լավ կլինի, եթե նման դեպքերում, հարվածը միայն դրամապանակին հասնի: Ինքնաբուժության նման դեպքերի 10-ից մեկն ավարտվում է կողմնակի սուր ազդեցություններով:

Պատճառները, որ կանայք նախընտրում են ինտերնետը, կարող են տարբեր լինել: Շատ կանայք չեն ցանկանում քննարկել իրենց խնդիրներն ընտանիքի անդամների հետ, որպեսզի մեծ աղմուկ չբարձրանա: Մի մասը չի կարողանում համբերել. հոգնում է ախտորոշման համար անալիզների պատասխանին սպասելուց, իսկ մյուս մասը վախենում է բժիշկներից:

Կանանց ամենից շատ հուզող խնդիրները կապված են քնի խանգարումների, գլխացավերի, դեպրեսիայի, մկանային ցավերի, հոգնածության և քորի հետ: Հարցվածների ամեն 5-րդն իր մոտ ինչ-որ ժամանակ ծանր հիվանդություն է կասկածել` օրինակ, կրծքագեղձի քաղցկեղ: Որոշ կանայք էլ իրենց վերագրել են արյան բարձր ճնշում, ասթմա և այլն:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ