Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Մանկական քնի խախտման պատճառը մայրերի դեպրեսիան է. հետազոտություն

Մանկական քնի խախտման պատճառը մայրերի դեպրեսիան է. հետազոտություն

Գիտնականները պնդում են, որ մայրիկների դեպրեսիան (ընկճախտը) երեխաների մոտ կարող է առաջացնել քնի հետ կապված խնդիրներ, գրում է The Telegraph-ը:

Գիտնականները այս երևույթը բացատրում են այն հանգամանքով, որ դեպրեսիվ մայրերը խանգարում են իրենց երեխաների քունը՝ արթնացնելով և կերակրելով նրանց, հաճախ նաև տեղափոխելով իրենց անկողին, որովհետև նրանք էմոցիոնալ սփոփանքի կարիք ունեն:

Փենսիլվանիայի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Դուգլաս Թեթին նշել է. «Այս հետազոտությունը հնարավորություն է տալիս պատկերացնելու, թե ինչպես է մայրական դեպրեսիան ազդում երեխայի գիշերային դաստիարակության վրա, և ինչպես է սխալ գիշերային դաստիրակությունն ազդում երեխայի քնի վրա»:

Այն մայրերի երեխաները, ում մոտ դիտվում է դեպրեսիայի ախտանիշների բարձր մակարդակ, քնի հետ կապված խնդիրներ ունեն:

Գիտնականները նախազգուշացնում են, որ քնի հետ կապված խնդիրները կարող են բացասական ազդեցություն ունենալ զարգացման տարբեր ասպեկտների վրա՝ այդ թվում էմոցիոնալ և վարքագծային:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ