Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Պաշտոնապես ՀՀ սերմնահեղուկ չի ներկրվում. Առողջապահության նախարարություն

Պաշտոնապես ՀՀ սերմնահեղուկ չի ներկրվում. Առողջապահության նախարարություն

Հայաստան սերմնահեղուկ ներկրելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի Առողջապահության նախարարությունը տա համապատասխան թույլտվություն, և առ այսօր ԱՆ-ը չի հանդիպել որևէ դեպքի, երբ ինչ-որ մեկը ցանկանա Հայաստան ներկրել,,, սերմնահեղուկ, այս մասին Tert.am-ին ասաց ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը:

Կառավարության համապատասխան որոշմամբ՝ մարդկանց և կենդանական ծագման սերմնահեղուկ և բուժման կամ կանխարգելման նպատակների համար նախատեսված այլ նյութեր, կարող են ներկրվել միմիայն ԱՆ թույլտվությամբ:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողով–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ «որոշ տեղեկությունների համաձայն` ՀՀ է ներկրվում սերմնահեղուկ` արհեստական բեղմնավորման նպատակով»:

Երեկ Առողջապահության նախարարը ներկա չէր ԱԺ նիստին և նրա փոխարեն հարցին պատասխանած Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, խոստացավ, որ իր բժիշկ կոլեգան գրավոր կպատասխանի այս մասնագիտական պարզաբանումներ պահանջող հարցին:

«Այսինքն՝ պաշտոնապես որևէ մեկը մեզ չի դիմել,և կարծում եմ՝ մաքսայինն էլ նման նյութ չի մաքսազերծել»,-ասաց Սուրեն Քրմոյանը:

Այսուհանդերձ, ԱՆ-ում հիմքեր չունեն չհավատալու ԱԺ ամբիոնից հայտարարություն արած պատգամավորի ողջամտությանը և առաջարկում են ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրել, որպեսզի ուսումնասիրեն բուժհաստատություններում բուժծառայությունների գործընթացի օրինականությունը:

Սուրեն Քրմոյանը հայտնեց իր անձնական կարծիքը, որ սերմնահեղուկն այն ապրանքը չէ, որ կարողանան զանգվածաբար ներկրել: «Դա անհատական բան է, յուրաքանչյուր մայր ինքն է որոշում բեղմանավորման խնդիրը: Բացի դրանից, օրենքը բավականաչափ մանրամասն կանոնակարգում է արհեստական բեղմնավորման խնդիրները՝ ով կարող է, ինչ կարող է, երբ.. և բժշկական հաստատությունները, որոնք ունեն վերարտադրողական առողջության լիզենզիա, այդ գործողություններն անելուց առաջ փոխնակ մորը, ձվաբջիջի և սերմնահեղուկի դոնորին հետազոտում են: Դրա համար անհասկանալի է՝ եթե տենց բան ներկրում են՝ ինչու և ոնց են ներկրում»,- ասաց Սուրեն Քրմոյանը:

Բացի փոխնակ մոր և բուժհաստատության միջև կնքվող տասնյակ պայմանագրերից, սերմնահեղուկի բեղմնավորման նպատակով ներկրումը պահանջում է որոշակի բժշկական և ջերմաստիճանային յուրահատուկ պայմաններ: Միևնույն ժամանակ հարց է առաջանում, թե արդոք Հայաստանում չկա սերմնահեղուկ, որ նախարարությունն ստիպված լինի ներկրել այն։

Տեսականորեն նման բան լինելու դեպքում զուտ գենետիկական տեսանկյունից ինչպե՞ս է խնդրին վերաբերվում Ան–ը։ Այլ խոսքով, թե օտարազգիի սերմնահեղուկն ինչ գենետիկական փոփոխությունների կարող է հանգեցնել հայերի գենոֆոնդում:
Առողջապահության նախարարությունն այս խնդրին նայում է առողջապահական տեսանկյունից, իսկ ԱՆ-ում պետական քաղաքականությունը որոշում է կառավարությունը: Այսինքն՝ բացի ԱՆ մասնագիտական կարծիքից, կան այլ գերատեսչություններ՝ ԱԳՆ, Արդարադատության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն, որոնք այս դեպքում ևս պետք է տան իրենց կարծիքը, եթե խնդիրը դիտվում է ազգային անվտանգության հարթությունում:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ