Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

«Լսիր կնոջը և արա ճիշտ հակառակը», բայց նաև «տղամարդը գլուխն է, կինը վիզը». քննարկվեց գենդերային հավասարության օրինագիծը

«Լսիր կնոջը և արա ճիշտ հակառակը», բայց նաև «տղամարդը գլուխն է, կինը վիզը». քննարկվեց գենդերային հավասարության օրինագիծը

«Կանանց մազերը երկար են, իսկ խելքը կարճ» կամ «լսիր կնոջը և արա ճիշտ հակառակը»,- հայկական իրականության մեջ առկա այս ասացվածքներից Մարդու իրավունքների պաշտպանը եզրակացնում է, որ Հայաստանում նույնպես առկա է գենդերային անհավասարության խնդիրը: Կարեն Անդրեասյանը նման տեսակետ հայտնեց այսօր ԱԺ-ում հրավիված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, որին մասնակցում էին նաև ԱԺ պատգամավորներ, կառավարության, ՀԿ ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային մի շարք կազմակերպությունների անդամներ:

ՄԻ պաշտպանին ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հակադարձեց. «Բայց մի մոռացեք, որ Հայաստանում նաև ասում են, որ տղամարդը գլուխն է, կինը վիզը, և որ կողմ ուզի կինը, այն կողմ էլ կթեքի տղամարդուն»: ԱԺ նախագահը նշեց, որ հայ կինը միշտ էլ հայ տղամարդու կողքին է եղել, ուստի առաջարկեց ընդունել օրենքը նաև այն պատճառով, որ Հայաստանում կանայք մեծամասնություն են կազմում:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը նկատեց, որ օրենքի նախագծում կատարվել է մանրազնին աշխատանք և երկու ամիս առաջ այն մտել է ԱԺ և արագ հավանության արժանացել: Նա համոզված էր, որ օրենքի ընդունումը մեծապես կնպաստի Հայաստանում հաստատելու գենդերային հավասարություն:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախագծի համահեղինակ Նաիրա Զոհրաբյանը խոստացավ, որ այսօր հնչած գործուն առաջարկները կընդգրկեն օրենքի նախագծում:

ՄԻ պաշտպանը այդունահանդերձ օրենքի նախագծում տեսավ մի շարք տեխնիկաան թերություններ. «Օրենքն իսկապես չի տալիս հստակ ձևակերպումներ, միաժամանակ օրենքում առկա հռչակագրային սկզբունքները կտան գործուն մեխանիզմներ, որպեսզի կանանց և տղամարդկանց իրավունքները լինեն հավասար»,- մեկնաբանեց նա:

ԵՄ պատվիրակության դեսպան Տրայան Հրիստեան կարևորեց օրենքի մշակման հարցում ԵՄ խորհրդատվական կառույցի աջակցությունը: Նա ներկայացրեց ԵՄ անդամ երկրների համար ընդունված գենդերային հավասարության ծրագիրը, որը չի կարող նույնը լինել ոչ անդամ երկրների համար: ԵՄ դեսպանի կարծիքով՝ գենդերային հավասարության հարցը փոխկապված է «Հազարամյակի մարտահրավերներ» զարգացման ծրագրի հետ, այսինքն՝ այն կիրառելի դարձնել, եթե հարցը դիտվի սոցիալական համատեքստի պայմաններում: «Գերակա ուղղություններից մեկը պետք է լինի պայքարը աղքատության դեմ»,- ասաց նա:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան նշեց, որ Հայաստանը հիմքեր ստեղծել է գենդերային անհավասարություն ապահովելու համար, ուստի նման օրենքի ընդունումը անհրաժեշտություն համարեց: Մինչդեռ նա հայտատարեց, որ օրենքի ընդունումը չի նշանակում հարցի լուծում, այլ առաջարկեց ուշադրություն դարձնել նրա կիրառմանը: «Համապատասխան օրենսդրության ընդունումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայաման է խնդիրները լուծելու համար»,- ասաց նա և օրինակ բերեց, որ Հայաստանում կանանց աշխատավարձն ի տարբերություն տղամարդկանց նվազ է, և այն կազմում է 42%:

Քննարկումներին օրենքի նախագիծը միանշանակ չընդունվեց և ներկաները իրենց հարցադրումներով օրենքի համահեղինականեր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի Ֆիլարետ Բերիկյանի և ՀՀ ԱԺ «Օրինաց երկիր կուսացության» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի կողմից ներկայացված զեկույցից հետո վեր հանեցին մի շարք թերությունները, որոնք ըստ նրանց ավելի դեկլարատիվ բնույթ ունեն, իչն էլ պայամանավորված է քարոզչության բացակայությունով:

Օրենքում մասնավոր հատվածը չի երևում, այստեղ հաշվի չի առնվել քաղաքացիական հայցերը, քվոտավորման հետ կապված խնդիրենր կան, չկա ներկայացված օրենքի կիրառման հստակ գործիքներ: «Այս օրենքի նախագիծը բավական շատ քննարկման և քննադությունների է ենթարկվել, համաձայն եմ, որ չի լուծում բոլոր այն խնդիրները, որոնք մենք ուզում ենք, բայց մենք պետք է ուժեղ գտնվենք օրենքը տանենք առաջ, խնդրենք ՀԿ-ների ներկայացուցիչներին էլի օգնել իրենց առաջարկություններով և ստեղծել մի փաստաթուղթ, մի ուժ, որը հետագայում կլրացվի և կտա մեզ հուզող հարցերի պատասխանները»,- ասաց Հեղինե Բիշարյանը: Դրանով հանդերձ՝ նա մեր հանրապետությունում ամենամեծ գենդերային խախտումը համարեց կրթական համակարգում կանանց դերա, քանի որ ըստ նրա՝ այնտեղ հիմնականում կանայք են, մինչդեռ այս բնագավառում տղամարդկանց դերը կարևոր է:

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ