Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Աղջիկները կարող են լոգանք ընդունել սոճիների փշերով. ֆիտոդիզայներ

Աղջիկները կարող են լոգանք ընդունել սոճիների փշերով. ֆիտոդիզայներ

Քաղաքապետարանի ֆիտոդիզայներ Դոնարա Կոստանդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ վերջերս մամուլում շահարկվող այն թեմային, թե բնական եղևնիները կարող են մարդու առողջության վրա ազդել և ալերգիա առաջացնել: «Այդ ամենը ոչ մասնագիտական և ոչ ճիշտ մոտեցում է: Եղևնիներն ու սոճիները այն ծառերն են, որոնցից ստանում են դեղամիջոցներում գործածվող եթերային յուղեր, որոնք օգտակար են հատկապես շնչառության համար»,- ասաց Դոնարա Կոստանդյանը` հավելելով, որ տանը բնական եղևնի ունենալը, նշանակում է կանաչ դեղատուն ունենալ:

Նրա խոսքով` բնության մեջ սոճիներն ու կաղնիներն ունեն ամենամեծ էներգետիկ դաշտը, և մեր նախնիները անգամ բնազդաբար են հասկացել դա և ամանորին եղևնիները տեղադրել տանը: Դոնարա Կոստանդյանն ընդգծեց, որ Հայաստան ներմուծվող սոճիները տարիների սելեկցիայի արդյունք են, և դրանք կտրելով բնությանը ոչ մի վնաս չեն տալիս: Նրա խոսքով` կախված սոճիների բարձրությունից և տրամագծից, սոճիների գինը կազմում է 30-35 հազար դրամ:

«Ժողովուրդը վերջին տարիներին տոնածառ գնելիս նախապատվությունը տալիս է բնական եղևնիներին, քանի որ հասկացել է, որ դա առողջությանը վնաս չէ»,- ասաց ֆիտոդիզայները` աղջիկներին խորհուրդ տալով լոգանք ընդունել սոճիների փշերով:


Նա նշեց նաև այն տարբերությունը, որը հնարավորություն կտա տարբերել սոճին եղևնուց. սոճիների դեպքում մեկ բնից մեկական փուշ է դուրս գալիս, իսկ եղևնիների դեպքում մեկ բնից մի քանի փուշ:


Դոնարա Կոստանդյանը նաև ցանկություն հայտնեց, որ հետագայում լինեն այնպիսի հատուկ տեղեր, ուր բնակիչները տոներից հետո կհանձնեն իրենց բնական տոնածառերը, այլ ոչ թե դեն կնետեն:

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ