Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հայաստանում ավելի շատ տղա է ծնվում, քան աղջիկ. ՄԱկ-ի գրասենյակի ներկայացուցիչ

Հայաստանում ավելի շատ տղա է ծնվում, քան աղջիկ. ՄԱկ-ի գրասենյակի ներկայացուցիչ

«Ազգային վիճակագրության տվյալներով նկատում ենք, որ մեր հանրապետությունում ավելի շատ տղա է ծնվում, քան աղջիկ, և այդ հավասարակշռությունը խիստ խախտված է», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ այդ ոչ բնական անհավասարակշռությունը հեռանկարային ադեցություն կունենա առանց այդ էլ ոչ բարվոք վիճակում գտնվող ժողովրդագրության վրա, ինչպես նաև կհանդիսանա հասարակության բացասական տրանսֆորմացիայի արդյունք:

Գարիկ Հայրապետյանը զուգահեռներ անցկացրեցին Չինաստանի հետ, որտեղ նույնպես տղաներն ավելի շատ էին, քան աղջիկները, որը բերեց կրիմինալի աճին, կանանց տրաֆիկինգի աճին և այլն:

«Տարեկան 1400 աղջիկ երեխա չի ծնվում մեր երկրում: Ամենակարևորը, որ խախտվում է, դա մարդու իրավունքն է` ապրելու իրավունքը: Սա պրոցես է, պետք չէ մեղավորներ փնտրել, սա արդյունք է ավանդական և զարգացած տեխնոլոգիաներով մտածելակերպերի բախման»,- ասաց Գարիկ Հայրապետյանը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ