Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կանայք կարող են զգալիորեն նիհարել` պարզապես փոքր-ինչ փոխելով սննդակարգը

Կանայք կարող են զգալիորեն նիհարել` պարզապես փոքր-ինչ փոխելով սննդակարգը

Կանայք կարող են զգալիորեն նիհարել` պարզապես փոքր-ինչ փոխելով սննդակարգը: Հարավային Մանչեսթերի համալսարանի մասնագետները հայտարարում են, որ երկօրյա խիստ դիետան ավելի լավ է օգնում, քան մշտական կալորիաների հաշվարկը:

Բժիշկ Միշել Հարվին պարզել է, որ այն կանայք, ովքեր դիետա են պահում շաբաթական միայն երկու օր, ավելի շատ են նիհարում, քան նրանք, ովքեր մշտապես են դա անում: Ընդհանուր առմամբ` ուսումնասիրությանը մասնակցել է ավելի քան 100 գեր կին: Նրանց առաջարկվում էր պահել առաջարկված 3 դիետաներից մեկը:

Առաջինն առաջարկում էր սահմանափակել կալորիաների օգտագործումը մինչև 650 կկալ: Այս ռեժիմը պետք էր պահել շաբաթական միայն երկու օր` լիովին բացառելով ածխաջրերը, օրինակ կարտոֆիլն ու հացը: Մնացած օրերին կանայք կարող էին ուտել այն, ինչ ուզում էին:

Երկրորդ դիետան պահող կամավորներին նույնպես չէր թույլատրվում ածխաջրեր օգտագործել շաբաթական երկու օր: Սակայն կալորիաների սահմանակակում  չկար: Երրորդ խմբում սահմանափակումներ առհասարակ չկային. նրանց պարզապես խորհուրդ չէին տալիս ուտել տապակած ուտելիքներ և օգտագործել ալկոհոլ:

Երեք ամիս անց շաբաթական երկու օր դիետա պահող կանայք կորցրել են 4 կգ: Իսկ երկրորդ և երրորդ խմբի կանայք` միայն 2 կգ: Բացի այդ, առաջին խմբի կանանց մոտ նկատվել է լեպտին հորմոնի մակարդակի 40 % նվազում, ինչը նպաստում է կրծքագեղձի քաղցկեղի կանխմանը:

Եվ այսպես, գիտնականներն առաջարկում են հետևյալ մեխանիզմը. նախաճաշին ուտել բանան և խմել թեյ կամ կաթով սուրճ: Ավելի ուշ` թեյ և սալոր: Ճաշին կարելի է պատրաստել գազարով ապուր կամ աղցան և խմել կաթ: Ընթրիքից առաջ կարելի է մեկ բաժակ լիմոնադ խմել: Իսկ ընթրիքին` բանջարաղենային որևէ ուտեստ կաթի կամ թեյի հետ:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ