Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Նյարդայնությունն ու երեխային անհամբեր սպասելը՝ վիժումների և չհղիանալու պատճառ

Նյարդայնությունն ու երեխային անհամբեր սպասելը՝ վիժումների և չհղիանալու պատճառ

Չբերության պատճառ կարող են դառնալ սեռավարակները, վիժումները։ Մեկ–երկու վիժում, և կինն այլևս ընդունակ չի լինում հղիանալու։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը։

Ըստ նրա՝ սեռավարակները շատանում են ոչ միայն պահպանակների չօգտագործման ու արտագնա աշխատանքների գնացող տղամարդկանց թվի ավելացման հետ կապված, այլև առողջ ապրելակերի բացակայության հետ կապված։ «Շատ վիրուսներ, օրինակ, ցիետամեգագալովի վիրուսը կա բոլոր կանանց օրանիզմում։ Դա օդակաթիլային ճանապարհով անցնող վիրուս է, որը սրվում է իմունիտետի անկման հետ կապված։ Դրա սրվելուն կարող են նպաստել բազմազան դիետաները, նյարդային լարվածությունը և այլն։ Այնպես որ, երեխա ունենալ ցանկացող ընտանիքը շատ ուշադիր պետք է լինի»,– նշեց նա։

Գեորգի Պողոսյանի խոսքով՝ վիժումների և չհղիանալու մեծ պատճառ կարող է դառնալ նյարդային լարվածությունը և անընդհատ երեխային սպասելու լարվածությունը։ «Նման դեպքերում հաճախ կարող ենք հակառակ էֆեկտ ստանալ, մանավանդ հայկական ընտանիքներում կա սկեսուր հասկացությունը, որը ոչինչ չասելով, միայն իր վերաբերմունքով կարող է ճնշել հարսին։ Կան երիտասարդ կանայք, որոնք ամեն դաշտանային ցիկլը սկսելուց ուղղակի լացում են, որովհետև իրենց թվացել է, թե հղի են։ Ամուսինը հանգիստ քնած է, ինքը նստած լացում է, էդ կինը էլ կարո՞ղ է երեխա ունենալ»,– տարակուսեց գինեկոլոգը։

Ըստ նրա՝ սեռավարակները վտանգավոր է նրանով, որ հաճախ իրենց զգացնել չեն տալիս։ Դրանք երբեմն շփոթում են հաճախամիզության հետ։ Ամեն հիվանդություն ունի իր բուժումը, ուղղակի պետք է չամաչել և ժամանակին դիմել բժշկի։

Գինեկոլոգը խորհուրդ է տալիս կանանց հետևել նաև իրենց հագուստին և չմոռանալով գեղեցիկ լինելու մասին, ընտրել ավելի համապատասխան հագուստ, որը չի հիշեցնի ծովափը և շատ ավելի լավ կպաշտպանի ինֆեկցիաներից ու դիմադրողականության անկումից։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

02.03.2013

Հարգելի Լիանա, բարև Ձեզ։ Եթե նույնիսկ հնարավոր լիներ Ձեզ մոտ հղիություն, միևնունն է, ցակալի չէր, քանի որ պտղի վարակվելու հավանականությունը շատ մեծ է։ Ուստի ցիտոմեգալովիրուսային վարակի դեպքում պետք է անպայման բուժվել։ Ցիտոմեգալովիրուսային վարակը ունի քրոնիկ ընթացք, այդ պատճառով էլ բուժումը երկարատև է, և, կախված հակամանրէային բուժման արդյունավետությունից, այն կարող է տևել մինչև 4-6 ամիս։

Лианна

01.03.2013

барев дзез ес унем цитомегала вирус у дра пачаров чем кароханум эхианал .хндрумем инц асек ворнц карохенк бужел ев инчкан жаманак ктеви бужуме

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ