Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կանայք դեղահաբով հղիության ընդհատումը վիժեցում չեն համարում

Կանայք դեղահաբով հղիության ընդհատումը վիժեցում չեն համարում

«Հաշվի առնելով, որ հղիության արհեստական ընդհատումը բժշկական տեսանկյունից վերջին ժամանակներս դարձել է ավելի հեշտ, այսինքն՝ կարող են հաբեր ընդունել ու ընդհատել հղիությունը, դա կանայք չեն համարում որպես վիժեցում», -այս մասին այսօր «7 միլիարդ. հավասարակշռություն, իրավունքներ և հավասար հնարավորություններ» տարածաշրջանային փորձագիտական համաժողովի շրջանակում հրավիրած ասուլիսում ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան, վրաստանյան և ադրբեջանական գրասենյակների տնօրեն Զահիդուլ Հյուքը:

Նա տեղեկարեց, որ վերջերս ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը ֆինանսավորել է սելեկտիվ վիժեցումների հետ կապված մի ուսումնասիրության իրականացում՝ չնայած փաստին, որ վերջին շրջանում վիժեցումների քանակը 25 տոկոսով նվազել էր:

«Մենք ցանկացանք ուսումնասիրել, թե նվազումն իսկապե՞ս նվազում է, թե՞ ինֆորմացիայի ոչ լրիվ հաղորդում»,- ասաց նա՝ հավելելով, որ դեղահաբերի օգնությամբ վիժեցման հետ կապված հաշվետվություն քիչ է ներկայացվում ու իրական պատկերը չի երևում:

Ըստ Զահիդուլ Հյուքի՝ հետազոտությունը պարզեց, որ Հայաստանում, օրինակ, կանայք իրենց նորածին երեխայի սեռի հետ կապված նախասիրություններ չեն ցուցաբերում, իսկ ավելի լայն հասարակական մակարդակով ավելի շատ նախապատվությունը տրվում է տղա երեխայի ծնունդին:

ՄԱԿ-ի հայաստանյան հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն էլ տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի հիմնադրամը յուրաքանչյուր հինգ տարին մեկ ժողովրդագրական ու առողջապահական ազգային հետազոտություն է անում: Ըստ այդ հետազոտության տվյալների՝ եթե 2005թ. մայրական մահացության թիվը 100 հազար կենդանի ծնունդի հաշվով եղել է 18,7 տոկոս, ապա 2010թ.-ին՝ 8,9 տոկոս, իսկ նորածնային մահացությունը 1000 կենդանի ծնունդի հաշվով եթե 2005թ-ին եղել է 26 տոկոս, ապա 2010թ.-ին՝ 13 տոկոս:

Ըստ ՄԱԲՀ-ի տրամադրած տեղակատվության՝ այն պատճառով, որ մարդիկ նախընտրում են տղա ունենալ, սեռով պայմանավորված աբորտների ու նորածին աղջիկներին անուշադրության մատնելու հետևանքով տարեկան ողջ աշխարհում «անհետանում է» ավելի քան 134 միլիոն կին:

Հիղիության բարդությունից կամ ծննդաբերության ժամանակ ամեն տարի մահանում է ավելի քան 350 հազար կին՝ յուրաքանչյուր 90 վայրկյանը մեկ: Մահերի 99 տոկոսը գրանցվում է զարգացող երկրներում:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ