Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Գեորգի Կիմիչն առաջարկում է հանրային պարսավանքի ենթարկել աբորտ անող բժիշկներին

Գեորգի Կիմիչն առաջարկում է հանրային պարսավանքի ենթարկել աբորտ անող բժիշկներին

Դարերով է գալիս տղա երեխայի հանդեպ հայերի առանձնահատուկ վերաբերմունքը, որ տղան շարունակի ազգդ, շարունակի ընտանիքդ և որին կկարողանաս կտակել այն, ինչ դու ունես: Առողջության պահպանման և ընտանիքի պլանավորման կենտրոնի վերարտադրողականության բաժնի ղեկավար, ԵՊԲՀ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Գեորգի Պողոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում արտահայտել է իր այս կարծիքն ու հայտարարել, որ ճիշտ է ու տեղին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մտահոգությունը Հայաստանում սեռերի անհավասարաչափ համամասնության մասին:

Հիշեցնենք, որ աշնանային նստաշրջանում ԵԽԽՎ-ն Հայաստանին, ինչպես նաև Ալբանիային, Ադրբեջանին և Վրաստանին կոչ արեց ուսումնասիրել այդ երկրներում առկա սեռերի անհավասարաչափ համամասնության պատճառները, ինչպես նաև ընդունել օրենք, որը կկանխի սեռի պատճառով արհեստական վիժեցումները:

Ծնողներին սեռի իրազեկումն արգելելու մասին օրինագծին Գեորգի Կիմիչը «երկու ձեռքով կողմ» կլինի, բայց նրա մոտ հարց է առաջանում` ինչպե՞ս վերահսկել այդ գործարքը: «Պտղի սեռը որոշվում է սոնոգրաֆիայի միջոցով, որն արժե 5-10 հազար դրամ: Իսկ դե այն ժամանակ երեխայի սեռն իմանալը կդարձնեն 100 հազար դրամ», -իր մտահոգությունն արտահայտեց Գեորգի Պողոսյանը:

Երեխան, մասնագետի խոսքով, Աստծո տվածն է, «ախար ո՞նց կարելի է ընդհատել հղիությունը»:

ԵԽԽՎ-ի պահանջից բխող օրենքը, ըստ Կիմիչի, պետք է ընդունվի, ընդ որում, պատիժը չպետք է դաժան լինի, բայց` անխուսափելի: «Խիստ օրենքը բերում է կոռուպցիայի բարձր թռիչքի, պատիժը պետք է լինի անխուսափելի, ոչ թե դաժան պատիժ, այլ ուղղակի պատիժ, ասենք թերթերում հրապարակվեն բժիշկների անուններն ու նշվեն, որ նրանք սպանել են նորածիններին», -ընդգծել է Կիմիչը` միևնույն ժամանակ նշելով, որ ինքը նախկինում, ճիշտ է, զբաղվել է աբորտներով, բայց հիմա նման միջամտություններ չի անում` «Աստված կպատժի ինձ` ինչպե՞ս կարելի է մի ձեռքով կյանք տալ, մյուսով զրկել կյանքից»:

Նշենք, որ ԵԽԽՎ այս մտահոգությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հիշյալ երկրներում սեռերի համամասնությունը խախտված է. Հայաստանում, Ալբանիայում և Ադրբեջանում նորածին արական ու իգական սեռերի թվի հարաբերակցությունը համապատասխանաբար 112/100 է, իսկ Վրաստանում՝ 111/100, մինչդեռ սեռերի բնական համամասնությունը միջինը պետք է լինի 105 տղայի դիմաց 100 աղջիկ։

Հայաստանի Առողջապահության նախարարությունը ԵԽԽՎ-ի կողմից բանաձևի ընդունումից հետո սկսել է ուսումնասիրություն կատարել` արդյոք Հայաստանում երեխայի սեռով պայմանավորված աբորտներ կատարվում են: Նշենք, որ մինչ այդ ոլորտում նման ուսումնասիրություն չի կատարվել:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ