Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հայ կանանց կարելի է հղիությունն ընդհատելու ռեկորդակիր ճանաչել. գինեկոլոգ

Հայ կանանց կարելի է հղիությունն ընդհատելու ռեկորդակիր ճանաչել. գինեկոլոգ

Հղիության արհեստական ընդհատումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ հատկապես առաջնածին մայրերի համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մանկաբարձ-գինեկոլոգ Դոնարա Ալագյոզյանը: Նա խորհուրդ տվեց բոլոր կանանց՝ նման կարևոր որոշում կայացնելուց առաջ ոչ թե մեկ, այլ հարյուր անգամ մտածել` նշելով, որ բարդություններ կարող են առաջանալ ինչպես վիրահատության ընթացքում, այնպես էլ դրանից հետո:

«Հղիությունն ընդհատող կինը թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն մեծ հարվածի տակ է ընկնում: Բավական է միայն այն սթրեսը, որ նա ապրում է հղիություն ընդհատելու որոշումը կայացնելիս ու ահավոր ցավի գիտակցումից»,- ասաց նա:

Եթե ամեն դեպքում այնպես է պատահել, որ հղիությունն ընդհատվել է՝ բժշկական կամ այլ նկատառումներից ելնելով, բժիշկ-գինեկոլոգը խորհուրդ է տալիս անպայման գտնվել բժշկի հսկողության տակ և անցնել վերականգնողական թերապիա:
Բժշկի դիտարկմամբ՝ այս առումով վիճակը շատ ավելի վատ է մարզերում, որտեղ հղիության ընդհատման հարցին մատների արանքով են նայում թե բուժանձնակազմը, թե կանայք ու նրանց ընտանիքները:

«Հայ կանանց կարելի է հղիությունն ընդհատելու ռեկորդակիր ճանաչել: Կին կա, որ մինչև 50 տարեկան 20-25 աբորտ է արել, ու բոլորը դրան հանգիստ են վերաբերվում: Հիմա մի քիչ փոխվել է պատկերը. կանայք ավելի շատ են գիտակցում, թե ինչի են գնում, բայց ասել, որ աբորտները քչացել են՝ ոչ: Մեզ անգամ շատ անչափահասներ են դիմում»,- ասաց նա:

Ասուլիսին մասնակցող կլինիկական հոգեբան Լիլիթ Երիցյանը հղիությունն ընդհատող կնոջ հոգեվիճակից բացի, կարևորեց անցանկալի երեխայի հետագա հոգեվիճակը: «Եթե երեխան, որի ծնունդը չեն ցանկացել հայրը կամ մայրը, ամեն դեպքում ծնվում է, նա մեծամասամբ հայտնվում է ռիսկային գոտում: Նրա հետ դժվար է լինում շփվել, երեխան կոմպլեքսավորված է և փակ: Ես չեմ կարող ասել, որ երեխան ներարգանդային կանքից հիշողություններ ունի, չնայած կա նման տեսակետ, բայց ամեն դեպքում փորձը ցույց է տալիս, որ անցանկալի երեխաները ավելի հաճախ տարբերվում են իրենց հասակակիցներից»,- ասաց նա:

Հղիության ընդհատմանը կտրականապես դեմ է նաև Հայ Առաքելական եկեղեցին: Տեր Թովմա Քահանան, բազմաթիվ մեջբերումներ անելով Աստվածաշնչից, նշեց, որ չնայած օրենքով արգելված չէ մինչև 12 շաբաթական հղիության ընդհատումը, Հայ Առաքելական եկեղեցին մարդասպանությանը հավասար մեղք է համարում ցանկացած ժամկետի հղիության ընդհատումը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ