Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Աշխարհում ամեն տարի մոտ 10 մլն անչափահաս աղջիկ է ամուսնանում. ՅՈՒՆԻՍԵՖ

Աշխարհում ամեն տարի մոտ 10 մլն անչափահաս աղջիկ է ամուսնանում. ՅՈՒՆԻՍԵՖ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ ամեն տարի մոտ 10 մլն անչափահաս աղջիկ ստիպողաբար ամուսնանում է: Այս մասին հայտնում է BBC-ն:
Աղջիկներն ամուսնանում են ստիպողաբար, չնայած մի շարք երկրների օրենքներով այն արգելված է:


Հարավաֆրիկյան Հանրապետության հայտնի հասարակական գործիչ, արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուի խոսքով` վաղ տարիքում ամուսնությունը միլիոնավոր երեխաներից խլում է մանկությունը, զրկում իրավունքներից և սեփական արժանապատվության զգացումից:

BBC-ի լրագրող Նել Հեդայաթն իր հոդվածում գրում է, որ ինքը ծնունդով Աֆղանստանից է, և իր երկու տատիկն էլ ամուսնացել են շատ երիտասարդ տարիքում: Նրանց ընտանիքներում դա շատ սովորական երևույթ է եղել: Լրագրողի խոսքով` աշխարհում երեխաների ամուսնությանների 40%-ը բաժին է ընկնում Հնդկաստանին, չնայած այդ երկրում նման ամուսնությունն օրենքով արգելված է և անչափահասի հարսանիքին ներկա գտնվողը տուգանվում է 2000 դոլարի չափով, կամ դատապարտվում 2 տարվա ազատազրկման: Սակայն այդ օրենքը չի հուզում ոչ մեկին:

Չնայած վաղ տարիքում ամուսնությանը՝ երեխաները որպես կին ու ամուսին են սկսում ապրել 15 կամ 16 տարեկանից:
Հետազոտությունները ցույց են տվել, որ աշխարհում մոտ 50 մլն ընտանիք կա, որտեղ ամուսիններից մեկն անչափահաս է: Անչափահաս հարսնացուների թվով առաջին տեղերում Նիգերը, Չադը, Մալին, Բանգլադեշն ու Հնդկաստանն են: Ամեն տարի 14 մլն աղջիկ ծննդաբերում է 15-19 տարեկանում:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ