Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հոգեբան. Տղամարդը, ով տղա երեխա չի ունենում, իր հոգեբանության մեջ իրեն կայացած հայր չի համարում

Հոգեբան. Տղամարդը, ով տղա երեխա չի ունենում, իր հոգեբանության մեջ իրեն կայացած հայր չի համարում

Համաշխարհային առողջապահության կողմից ընդունված է, որ հղի կինը առաջին ուլտրաձայնային հետազոտություն կարող է անցկացնել պղտի 18 շաբաթականի դեպքում, քանի որ այդ ժամանակ պղտի օրգանոգենեզը վերջացած է լինում, պտուղը գենետիկորեն լրաժեք ձևավորված: Այս մասին ասաց Բժշկական գիտությունների թեկնածու, մանկաբարձ-գինեկոլոգ Դոնարա Ալագյոզյանը: Նա նշեց, որ հաճախ դիմում են ուլտրաձայնային հետազոտության` պտղի սեռն իմանալու համար, մինչդեռ ինքը դեմ է նախապես սեռը հայտնելուն, քանի որ դա շատ հաճախ բերում է հղիության արհեստական ընդհատման:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն Ալբանիային, Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին կոչ է արել ուսումնասիրել այդ երկրներում առկա սեռերի անհավասարաչափ համամասնության պատճառները, ինչպես նաև ընդունել օրենք, որը կկանխի սեռի պատճառով արհեստական վիժեցումները: Նշենք նաև, որ օրենքով թույլատրվում է հղիության արհեստական ընդահատումը մինչև հղիության 12-շաբաթականը:
Տեր Թովմա քահանա Անդրեասյանն ասաց, որ եկեղեցին էլ դեմ է նախապես սեռն հայտնելուն: «Մեզ մոտ ցանկացած ընտանիք ցանկանում է տղա երեխա ունենալ, ինչն էլ կարող է դրդել արհեստական վիժեցման»,- ասաց նա: Իսկ Կլինիկական հոգեբան Լիլիթ Երիցյանն էլ ասաց, որ հարցը միայն առաջնեկը չէ, որ անպայման տղա լինի, այլ բոլորը ձգտում են տղա երեխա ունենալ, իսկ եթե չի ստացվում, այդ ընտանիքն իրեն կայացած չի համարում ու աղջիկ երեխաներին սկսում է արագ ամուսնացնել: «Այն ընտանիքում, որտեղ տղա չի ծնվում, տվյալ կնոջ նկատմամբ ավելի ագրեսիվ են լինում, պահանջատիրական: Տղամարդը, ով տղա երեխա չի ունենում, իր հոգեբանության մեջ իրեն կայացած հայր չի համարում: Տղայի հայրը լինելն իրենց համար այլ բան է, աղջկա հայր լինելը` այլ»,- ասաց հոգեբանը:

«Ծուխս կհանգի, որ տղա չլինի»,- հիշեց քահանան ու ասաց, որ նման մտածողության տեր մարդիկ սխալ են ու նման մտածողությունը գալիս է դեռ հեթանոսական ժամանակներից: «Մեր ժոովրդի մեջ դեռ ուժեղ է հեթանոսությունը»,- ընդգծեց նա:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ