Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հղիության արհեստական ընդհատման գնացող կանայք հիմնականում մեղքի զգացում են ունենում

Հղիության արհեստական ընդհատման գնացող կանայք հիմնականում մեղքի զգացում են ունենում

Հղիության արհեստական ընդհատման ընդունված երկու մեթոդ կա` գործիքային ընդհատում, որն ունի բավականին բացասական կողմեր, և համաշխարհային առողջապահության կողմից մշակված ու վերջին տասնամյակում արդեն կիրառվող երկրորդ մեթոդը` դեղորայքային ընդհատումը:


Ասուլիսում ասաց Բժշկական գիտությունների թեկնածու, մանկաբարձ-գինեկոլոգ Դոնարա Ալագյոզյանը: Նա ասաց, որ այս երկրորդ մեթոդի ժամանակ կինը որոշակի սխեմայով ընդունում է դեղորայք, նույնիսկ Հայաստանի մեծ կլինիկաներում պատրաստել են մասնագետների, որոնք զբաղվում են այդ մեթոդով:

Դեղորայքային մեթոդը որոշակի ժամկետում կարելի է անել, եթե ոչ ցանկալի հղիությունը դեռ չի անցել վեց շաբաթից, քանի որ մեծ ժամկետներում կարող է անարդյունք լինել:

Կլինիկական հոգեբան Լիլիթ Երիցյանը` խոսելով հղիության արհեստական ընդհատման գնացող կնոջ հոգեվիճակի մասին, ասաց, որ այդ քայլին դիմող կանայք հիմնականում մեղքի զգացում են ունենում: Նա ասաց, որ սեռական դաստիարակության պակասն է, որ կանայք հղիանում են, թեև դեռ չեն ցանկանում երեխա ունենալ: Երբ կինն ամուսնացած է լինում, ամուսին, երեխա ունի, այս քայլին հիմնականում դիմում է  ֆինանսապես անապահով լինելու կամ ևս մեկ երեխա չունենալու պատճառաբանությամբ, այս դեպքում ավելի շատ մարդու իրավունքների հետ գործ ունենք: «Բայց և այնպես, բոլոր դեպքերում կինը մեղքի զգացում է ունենում»,- ասաց մասնագետը:

Եկեղեցու վերաբերմունքը ներկայացրեց Տեր Թովմա քահանա Անդրեասյանը` մեջբերելով մի քանի աստվածաբանների, ինչպես նաև Աստվածաշնչում տեղ գտած արտահայտություններ, նախադասություններ, կանոններ, որոնք արգելում ու մեղք են համարում երեխայից ազատվելը: «Խիստ է եկեղեցու դիրքորոշումն այս հարցում, սակայն կան բացառություններ, որ եկեղեցին ընդառաջում է, ասենք, եթե կնոջ կյանքին վտանգ է սպառնում»,- ասաց քահանան:
Նշենք, որ օրենքով թույլատրվում է հղիության արհեստական ընդահատումը մինչև հղիության 12-շաբաթականը:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ