Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

ԱՆ-ն սեռերով պայմանավորված աբորտների վերաբերյալ ուսումնասիրություն է անցկացնում

ԱՆ-ն սեռերով պայմանավորված աբորտների վերաբերյալ ուսումնասիրություն է անցկացնում

ԵԽԽՎ-ն Ալբանիային, Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին կոչ է արել ուսումնասիրել այդ երկրներում առկա սեռերի անհավասարաչափ համամասնության պատճառները, ինչպես նաև ընդունել օրենք, որը կկանխի սեռի պատճառով արհեստական վիժեցումները:

ԵԽԽՎ այս մտահոգությունը պայմանավորված է հանգամանքով, որ հիշյալ երկրներում սեռերի համամասնությունը խախտված է. Հայաստանում, Ալբանիայում և Ադրբեջանում նորածին արական ու իգական սեռերի թվի հարաբերակցությունը համապատասխանաբար 112/100 է, իսկ Վրաստանում՝ 111/100, մինչդեռ սեռերի բնական համամասնությունը միջինը պետք է լինի 105 տղայի դիմաց 100 աղջիկ։

Առողջապահության նախարարությունից Panorama.am-ին հայտնեցին, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` 1990-2001 թվականների ընթացքում ծնելիության ցուցանիշը (բնակչության 1000 շնչին ընկնող կենդանի ծնունդների թիվը) կրճատվել է ավելի քան 2 անգամ (1990թ.` 22.5, 2001թ.` 10.0): 2001-ից սկսած այն սկսել է դրսևորել աճի միտում` 2010թ. հասնելով 13.8 ցուցանիշի:

«Ինչ վերաբերում է նորածնի սեռի կանխորոշման հարցին և դրանով պայմանավորված սելեկտիվ աբորտներին, ապա առողջապահական համակարգում այդ խնդիրն արտացոլող վիճակագրություն չկա, հետևաբար, բուժհաստատությունների կողմից ՀՀ ԱՆ ներկայացվող հաշվետվությունները վերոհիշյալի վերաբերյալ տեղեկատվություն չեն պարունակում: Որպես խնդիրն արտացոլող անուղակի ցուցանիշներ` օգտագործվում են ըստ սեռի և ծննդյան կարգի գրանցվող ծնունդների թիվը և դրանց հարաբերակցությունը` աղջիկ/տղա կտրվածքով»,-տեղեկացրեցին նախարարությունից:

ԱՆ-ից հարկ են համարում նշել, որ բնության կողմից արդեն իսկ սահմանված են ժողովրդագրական որոշակի օրինաչափություններ, մասնավորապես` տղաները ծնվում են ավելի շատ, քան աղջիկները (100 աղջիկ 104-ից 106 տղա հարաբերակցությամբ), սակայն տղա երեխաները մահանում են մի փոքր ավելի շատ, քան աղջիկները, որի արդյունքում չափահաս տարիքում բնակչության սեռային կազմը գրեթե կազմում է 50/50:

Ծնունդների ընդհանուր թվի միջին ցուցանիշի առումով Հայաստանի համար աղջիկ/տղա 100/112 հարաբերակցությունը, ԵԽ փորձագետի տեսանկյունից գնահատված է որպես ակտուալ խնդիր` սելեկտիվ աբորտների առումով, ինչը և արտացոլված է զեկույցում:

Սակայն շատ կարևոր է նաև իրավիճակի վերլուծությունը և տղա/աղջիկ հարաբերակցության գնահատումը` ըստ ընտանիքում երեխայի ծննդյան կարգի: Այսպես, ՀՀ ԱՎԾ-ի կողմից պաշտոնապես հրապարակված տվյալների համաձայն, առաջին երեխայի պարագայում 2009թ. տղա/աղջիկ հարաբերակցության գործակիցը կազմել է 1.07, ինչը բավականին մոտ է բնության կողմից սահմանված միջին վիճակագրական ցուցանիշին (1.04-1.06), և վկայում է այն մասին, որ սեռի կանխորոշում և սելեկտիվ աբորտ առաջնեկի դեպքում մեր երկրում չկա, ինչը մեծ խնդիր է շատ այլ երկրներում (Հնդկաստան, Չինաստան, մուսուլմանական երկրներ):

Հիմնվելով ըստ սեռի ծնունդների վերաբերյալ տվյալների վրա` կարելի է անուղակի ենթադրություն անել սելեկտիվ աբորտների առկա գործելակերպի մասին, որին նպաստող գործոններից է պտղի սեռի որոշման հնարավորությունը հղիության ընթացքում:
Սակայն, խնդիրը շատ ավելի խորքային է ու բազմագործոն և վերջնական եզրակացության հնարավոր է հանգել միայն լուրջ ժողովրդագրական հետազոտության և վերլուծության արդյունքում: Այս նպատակով ներկայումս ընթացքի մեջ է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՀՀ ԱՎԾ և ՀՀ ԱՆ համագործակցությամբ իրականացվող հետազոտությունը` ուղղված սեռով պայմանավորված հղիության ընդհատումների տարածվածության գնահատմանը և դրա պատճառների պարզաբանմանը: Այն իրականացվում է վերարտադրողական տարիքի կանանց հարցման ճանապարհով, ինչպես տնային տնտեսությունների, այնպես էլ բուժհաստատությունների մակարդակով: Ըստ ՀՀ ԱՎԾ-ից ստացված տեղեկատվության, հետազոտության տվյալների արդյունքների ամփոփումը ակնկալվում է տարեվերջին:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ