Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ապրել նորմալ սեռական կյանքով և չմտածել հղիանալու մասին. խորհուրդներ Օկոևից

Ապրել նորմալ սեռական կյանքով և չմտածել հղիանալու մասին. խորհուրդներ Օկոևից

Անպտղության ցուցանիշը Հայաստանում կատաստրոֆիկ չէ, և 90-ականներից էական աճ չի գրանցվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Մոր և մանական առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևը:

Ըստ նրա, անպտղության 18 տոկոսն էլ կարող է կրճատվել, եթե ամուսնացող զույգը սկզբից ևեթ ավելի հետևողական լինի:

«Մեզ մոտ ընդունված է ամուսնանալ` չիմանալով` ինչի համար: Մեր երիտասարդները հաճախ լուրջ չեն մոտենում այնպիսի խնդիրներին, որոնք արտասահմանում առաջնային են համարվում: Օրինակ, սեռավարակներն ամոթալի են համարում, բժշկի չեն դիմում` այսպիսով վտանգելով իրենց, իրենց կողակցի առողջությունն ու ընտանիքի ամրությունը»,- մանրամասնեց բժիշկը:

Նրա դիտարկամբ, հայ երիտասարդներին անգամ երեխա ունենալիս խանգարում է ինքնուրույնության պակասը: Զույգերը հաճախ ամաչում են միասին դիմել բժշկի և դիմում են մայրիկների օգնությանը, ինչն էլ պատճառ է դառնում ոչ լիարժեք հետազոտության ու պակաս էֆեկտիվ բուժման:

«Զույգն անպտուղ է համարվում, եթե ամուսնության առաջին տարում հղիություն չի գրանցվում: Այդ դեպքում առանց հապաղելու պետք է դիմել բժշկի, շեշտում եմ` բժշկի, այլ ոչ հեքիմի, որը կարող է ոչ թե օգնել, այլ խանգարել ընտանիքում երեխայի լույս աշխարհ գալուն»,- նշեց բժիշկը: Գեորգի Օկոևը երիտասարդ զույգերին խորհուրդ տվեց չանտեսել հոգեբանական գործոնը, չափից ավելի շատ չմտածել հղիանալու մասին, այլ ապրել նորմալ սեռական կյանքով և վստահ լինել, որ իրենց ընտանիքում անպայման երեխա կծնվի:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ