Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հայաստանում փոխնակ մոր միջոցով 400 երեխա է լույս աշխարհ եկել

Հայաստանում փոխնակ մոր միջոցով 400 երեխա է լույս աշխարհ եկել

Փոխնակ մայրերին դիմողների թիվը մեր երկրում տարեցտարի ավելանում է: Հայաստանում 1994-ից սկսած այս մեթոդով շուրջ 400 երեխա է լույս աշխարհ եկել: Փոխնակ մորը տրվող գումարի չափը օրենքով ամրագրված չէ: Այն որոշում են երեխա ունենալ ցանկացող զույգն ու ժամանակավոր մոր դերը ստանձնել պատրաստ կինը: Բժշկական ծառայությունների գումարը գանձվում է առանձին:

«Հաճախ փոխնակ մոր դերում հանդես են գալիս մոտիկ բարեկամները`մայրը, քույրը: Այս դեպքում արդեն անիմաստ է դառնում գումարի չափի մասին խոսելը, որովհետև այդպիսով նրանք օգնում են իրենց հարազատին: Ի դեպ, շատերը հարազատ մարդուն նախընտրում են ոչ միայն նրա համար, որ խուսափեն հավելյալ ծախսերից, այլ որ ապահովեն գենետիկ մաքրությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևը:

Ըստ նրա, արհեստական բեղմնավորման կամ սուրոգատ մոր օգնությանը դիմելը ամենաճիշտ բանն է, որ կարող է անել անպտղությամբ տառապող զույգը: «Մեր օրենքը չի արգելում նման ձևով երեխա ունենալ: Երեխան լինում է ծնողների գեների կրողը, ուստի և կարծում եմ` շատ ավելի ճիշտ է այս կերպ սեփական երեխա ունենալ, քան որդեգրել»,- ասաց նա: Բժիշկը նշեց նաև, որ արհեստական բեղմանավորման դիմող զույգը կարող է որոշել նաև, թե քանի երեխա է ուզում ունենալ միանգամից: Մոր կամ սուրոգատ մոր օրգանիզմում կարող է տեղադրվել մինչև չորս բեղմնավորված սաղմ: Ի դեպ, Հայաստանում առաջին անգամ արհեստական բեղմանավորմամբ հենց եռյակ է ծնվել:

«Ծնողները կարող են եռյակ կամ քառյակ ուզել, կամ արդեն բեղմնավորված սաղմերը սառեցնել ու պահել հետագայի համար, երբ կուզեն երկրորդ երեխան ունենալ: Մեզ մոտ եղել են դեպքեր, երբ առաջին երեխայի ծնունդից երկու տարի հետո հալեցվել ու նորից մոր օրգանիզմում է տեղադրվել երկու տարի առաջ սառեցված սաղմը ու միանգամայն առողջ երեխա է ծնվել»,- պատմեց բժիշկը:

Սկզբնաղբյուր. Tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ