Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

BBC. Ծխող կանայք ավելի շատ են հակված սրտի կաթվածին, քան ծխող տղամարդիկ

BBC. Ծխող կանայք ավելի շատ են հակված սրտի կաթվածին, քան ծխող տղամարդիկ

Ծխող Կանայք ավելի շատ են հակված սրտի կաթվածին, քան ծխող տղամարդիկ: Այս մասին է հայտնում «BBC» լրատվական գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ ԱՄՆ փորձագետները այս երևույթի վերաբերյալ մի շարք երկրներում ուսումնասիրություններ են անցկացրել, որին մասնակցել է ավելի քան 2.5 միլիոն մարդ: Հոդվածում գիտնականները հաստատում են, որ կանանց օրգանիզմը ավելի շատ է կլանում ծխախոտի մեջ առկա թունավոր նյութերը, քան տղամարդկանց օրգանիզմը:

Աղբյուրի փոխանցմամբ, ծխախոտի հետևանքով կանաց սրտի կաթվածի ռիսկի մասին վարկածը դեռ վաղուց գոյություն ուներ, սակայն, առաջին անգամ հաջողցվեց ցույց տալ կանանց և տղամարդկանց սրտի կաթվածի ռիսկի վիճակագրական տարբերությունը:

Այսպիսով, գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ ծխախոտի հետևանքով արաջացած սրտի կաթվածի հաճախականությունը 25% ավելի է, քան տղամարդկանց մոտ: Հետազոտության հեղինակները ենթադրում են,որ կանանց օրգանիզմն ավելի դյուրընկալունակ է ծխախոտում գտնվող վնասակար նյութերի հանդեպ: Սա է վկայում այն փաստը, որ ծխող կանայք տղամարդկանցից ավելի շատ են հիվանդանում թոքերի քաղցկեղով:

Սկզբնաղբյուր. panorama.am
Լուսանկարը. woman.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ