Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կնճիռները թույլ են տալիս որոշել վաղ դաշտանադադարի ժամանակ ոսկրի խտությունը

Կնճիռները թույլ են տալիս որոշել վաղ դաշտանադադարի ժամանակ ոսկրի խտությունը

Գիտնականների վերջին հետազոտություններն օգնեցին` իմանալու, որ կնոջ դեմքի կնճիռներով կարելի է որոշել ոսկրի խտությունը: Այս կապը հատկապես հստակ նկատվում է դաշտանադադարի վաղ էտապում, որը կանանց մեծամասնության մոտ սկսվում է արդեն պատկառելի տարիքում ու մատնանշում մարմնի աստիճանական թոռոնման մասին:


Հարցը նրանումն է, որ տարիքի հետ ոսկրերն առավել փխրուն են դառնում: Այդ իսկ պատճառով զգալիորեն ավելանում է կոտրվածքների ռիսկը, որն այս տարիքում շատ վտանգավոր հետևանքներ կարող է բերել: Բացահայտված ոսկրային հյուսվածքի և մաշկի միջև կապը առավել հեշտությամբ է հսկվում կանանց մոտ`թույլ տալով իրականացնել այն առանց թանկարժեք հետազոտությունների: Հաճախ սա անհրաժեշտ է, որպեսզի կանխեն վերջույթների և ողնաշարի վնասվածքներն ավելորդ ֆիզիկական ծանրաբեռնվածխության պայմաններում:


Հետազոտությունը ներառել է 40-50 տարեկան 114 կանանց, որոնք վերջին դաշտանային ցիկլ  ունեցել էին վերջին երեք տարվա ընթացքում: Կարևոր պայման էր նաև հորմոնալ թերապիայի բուժման բացակայությունը: Այն կանայք, ոքեր տարել էին մաշկի որևէ կոսմետիկ միջամտություն, հետազոտությանը  չմասնակցեցին: Արդյունքները ցույց տվեցին, որ որքան շատ են դեմքի և պարանոցի կնճիռները, այնքան քիչ է կանանց ոսկրերի խտությունը:

Սկզբնաղբյուր. Medicalxpress
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ